Հրդեհ` Նոր Արեշ 14-րդ փողոցի տներից մեկում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայիսի 11-ին, ժամը 04։37-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նոր Արեշ 14-րդ փողոցի տներից մեկում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կից հինգ տան տանիքներում (ընդհանուր՝ մոտ 500քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։40-ին, մարվել՝ 05։55-ին։ Այրվել են տանիքներից մոտ 140 քմ հատված, մեկ տան երկրորդ հարկը և տանիքը՝ մոտ 40 քմ, մեկ տան երկրորդ հարկում՝ խոհանոցը և ջերմահարվել կից տան տանիքից մոտ 10 քմ հատված։
Հրշեջ-փրկարարնեիրն հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներ․ տուժածներ չկան։
Հետևեք մեզ՝ այստեղ