Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ը բազմել է պատրիարքական գահին Ջուր չի լինելու մի քանի ժամ ԵՄ-ն Երևանին ոչ մի այլընտրանք չի առաջարկում Մոսկվայի հետ շահավետ կապերին և ցանկանում է ՀՀ-ին կտրել ՌԴ-ից. ՌԴ ԱԳՆ Եվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ» Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ» Լավ լուր՝ նպաստների վերաբերյալ Պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել Հայաստանը կարծես թե չի նկատել Զելենսկու նողկալի hարձակnւմները ՌԴ-ի հասցեին. ՌԴ ԱԳՆ


Ինչու է Բաքուն արդեն տոնում հաղթանակը. Հայաստանի ժողովրդի ճակատագրական ընտրությունը. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սոցցանցի իր էջում գրել է․

«Այս օրերին Բաքվում տիրում է հաղթանակի նախապատրաստման մթնոլորտ։
 
Մինչ Հայաստանի հասարակությունը մխրճված է քաղաքական տուրբուլենտության մեջ, իսկ Հայաստանի ղեկավարությունը անհաշվարկ սուրում է դեպի Արևմուտք, Բաքուն խոսքերից անցնում է գործի։
 
Հունիսի 18-19-ին Բաքվի մերձակայքում կանցկացվի փառատոն՝ խոսուն անվանումով՝ «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան»։ Սա հստակ քաղաքական ազդանշան է. Բաքվում այլևս չեն գործում ստատուս-քվոյի տրամաբանությամբ, այլ մտածում են նոր տարածքների «յուրացման» մասին՝ այն տարածքների, որոնք Հայաստանի ինքնիշխան տարածքի մաս են:
 
Գլխավոր ինտրիգը, սակայն, կհանգուցալուծվի շատ ավելի շուտ՝ հունիսի 7-ին։ Իլհամ Ալիևը, ըստ երևույթին, արդեն պատրաստվում է տոնել Հայաստանի նկատմամբ հաղթանակը։
 
Այդ հաղթանակի գլխավոր գործիքը ոչ թե զենքն է, այլ Հայաստանում սպասվող ընտրությունները։
Երևանում Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը Բաքվի համար իսկական հաղթանակ կլինի։ Թույլ, արտաքին շահառուներից կախված և ներքին խոցելի լեգիտիմություն ունեցող իշխանությունը Ադրբեջանի լավագույն դաշնակիցն է։
 
Հենց Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանը քայլ առ քայլ հրաժարվեց Արցախից, իսկ այսօր արդեն Հայաստանը սահմանափակում է իր իրավազորությունը և ինքնիշխանությունը սեփական տարածքում։
 
Հայաստանը ներկայումս գտնվում է դատապարտվածի կարգավիճակում։ Հայաստանը հայտնվել է խորքային քաղաքական մեկուսացման մեջ։ Մենք փչացրել ենք հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն անվտանգային վակուումը չենք լրացրել նոր դաշնակցային կապերով։
Մոսկվայի հետ կոնֆլիկտը՝ անհիմն էմոցիոնալ և պրագմատիկ առումով, փլուզեց գործող անվտանգության համակարգը, իսկ նորերը չստեղծվեցին։
Հայաստանը հայտնվել է անվտանգային վակուումում։
 
Այստեղ պետք է ուղղակիորեն ասել դառը ճշմարտությունը. ԵՄ-ն և Միացյալ Նահանգները անվստահելի գործընկերներ են։ Երբ բանը հասնում է իրական ռազմական աջակցությանը, Բրյուսելն ու Վաշինգտոնը առաջին հերթին հիշում են սեփական շահերը։ Ոչ մի ամերիկացի զինվոր չի կանգնի Նախիջևանի սահմանին, ոչ մի եվրոպացի դիտորդ չի փակի միջանցքը իր մարմնով։ Արևմուտքը Հարավային Կովկասում ունի իր շահերը, որոնց սպասարկումը հաճախ Հայաստանը դնում է մանրադրամի կարգավիճակում:
 
Ռուսաստանի հետ հակամարտությունը Հայաստանի համար ունենալու է ծանր տնտեսական և անվտանգային հետևանքներ։
Մոսկվայի հնարավոր հեռացումը Հայաստանից ստեղծելու է վակուում, որը արագ լցվելու է ադրբեջանա-թուրքական տանդեմով։ Բաքուն հստակ տեսնում է այս խոցելիությունը և միայն ուժեղացնում է ճնշումը։
 
Հետևանքն անխուսափելի է. առանց դաշնակիցների մնացած Հայաստանը այսօր անպաշտպան է Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ նկրտումների հանդիման։ Անկարան և Բաքուն գործում են համաժամանակյա՝ պահանջելով «Զանգեզուրի միջանցք»:
Արևմուտքից Հայաստանը լուրջ աջակցություն չունի և չի ունենալու. արևմտյան մայրաքաղաքներում այլ առաջնահերթություններ ունեն։
 
Հենց այդ պատճառով են Բաքվում ոգևորված։ Եթե հունիսի 7-ին Փաշինյանը կրկին պահպանի իշխանությունը, ապա Ադրբեջանի օրակարգի հաղթանակը կդառնա վերջնական և անդառնալի։
 
Հայաստանի համար անցանկալի այս սցենարը կարող է կասեցվել միայն մի դեպքում՝ Հայաստանի հասարակությունը հունիսի 7-ին պետք է մերժի Փաշինյանի իշխանությունը»:
Տիկին նախարար, ո՞նց կարելի է պետական բյուջեում տուգանք պլանավորել. Մարուքյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ինչու է Բաքուն արդեն տոնում հաղթանակը. Հայաստանի ժողովրդի ճակատագրական ընտրությունը. Սուրենյանց Տավուշի մարզի Զորական գյուղում ընթանում է «Ուժեղ Հայաստան»-ի իրազեկման արշավըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ը բազմել է պատրիարքական գահին Անտարբերությունը թուլություն է, իսկ Ուժեղ Հայաստանը՝ բոլորիս հպարտությունն ու ապավենը. Նարեկ Կարապետյան5000 դրամի համար հաշիվներիդ վրա արգելանք են դնում․ «Լուսավոր Հայաստանն» այսօր քարոզարշավը սկսեց ԴԱՀԿ-ի մոտից Մանկապղծության դեպք կար, որը կոծկվում էր. Մարուքյանի եւ Գալյանի բանավեճը Այս իշխանությունն այսօր պետք է հաշվետվություն ներկայացնի, ոչ թե նախընտրական ճառեր․ Արեգ ՍավգուլյանՈրքան շատ պրոֆեսիոնալ գործարարներ ունենա ազգը, այնքան ավելի հարուստ կլինի․ Կարապետյան Հանուն մեր երեխաների ապագայի. հանուն Հայաստանի. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ ՀայաստանՋուր չի լինելու մի քանի ժամ Քարոզարշավի երկրորդ կանգառը անառիկ ու խիզախ Կապանում, որը մեզ դիմավորեց մեծ ջերմությամբ ու ոգևորությամբ. Ա. ՉալաբյանՄենք՝ որպես Հայաստանի պարզ քաղաքացիներս, կանգնած ենք մեծ խնդրի առաջ. Մհեր ԱվետիսյանԿունենանք մատչելի դեղորայք, 0% հարկ փոքր բիզնեսին, ծայրահեղ աղքատության վերացում․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի վերարտադրվելու պարագայում լինելու են բաներ, որոնց համառորեն չենք ուզում հավատալ. Մենուա ՍողոմանյանՇուրջ 40% աղքատություն ունեցող գյուղեր գնա, բայց մենակ. Ռուբեն Մխիթարյանը՝ Փաշինյանին ԵՄ-ն Երևանին ոչ մի այլընտրանք չի առաջարկում Մոսկվայի հետ շահավետ կապերին և ցանկանում է ՀՀ-ին կտրել ՌԴ-ից. ՌԴ ԱԳՆ Մոսկվայի կոշտացող ուղերձները և Հայաստանի առջև կանգնած ռիսկերը «Ուժեղ Հայաստան»-ի ուժեղ ելույթները Եղեգնաձորում. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՔաղաքական գործիչներից զատ և ավելի պրոդուկտիվ աշխարհը փոխում են գործարարները. Նարեկ Կարապետյան ԲՀԿ-ի մշակութային քաղաքականությունը․ ժառանգությունից մինչև ժամանակակից արվեստ Եվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ» «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ» Հումքից դեպի պատրաստի արտադրանք․ Սամվել Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը Մեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ» Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ» Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ» «Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ» Լավ լուր՝ նպաստների վերաբերյալ Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Սարերի ու ձորերի տարբերություն. «Փաստ» Պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվելՀայաստանը կարծես թե չի նկատել Զելենսկու նողկալի hարձակnւմները ՌԴ-ի հասցեին. ՌԴ ԱԳՆ Փաստաբան Սոսե Չանդոյանը բարձրաձայնում է դատավորի անօրինական որոշման մասին Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Աստղագուշակ այսօր․ փոփոխությունների և նոր հնարավորությունների օրԴանթեն կանխագուշակե՞լ է մոլորակի և աստերոիդի բախումըԿոտայքի մարզի մի շարք բնակավայրերում 8 ժամ ջուր չի լինիԱղքատությունը աճում է Վայոց Ձորում․ Նարեկ ԿարապետյանՔարոզարշավ օր 3-րդ. ՈՒժեղ Եղեգնաձոր․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը Եղեգնաձորից տեսանյութ է հրապարակելԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ Սուրեն Սուրենյանցը պատասխանում է քաղաքական օրակարգին և հանրությանը հետաքրքրող կարևոր հարցերինԱբովյանում կրկին ընդգծվեց գլխավոր ուղերձը՝ խաղաղ ու բարեկեցիկ Հայաստան յուրաքանչյուր ընտանիքի համար․ Գագիկ Ծառուկյան8 տարի անց Հայաստանում անկախ դատական իշխանություն չկա․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի ելույթը Վայքում«Ուժեղ Հայաստան»- ի ուղիղ եթերը ՎայքիցՎայքն էլ է սպասում փոփոխության․ միասին ենք Հայաստանը ուժեղ դարձնելու
Ամենադիտված