Իրանը բանակցությունների վերսկսման համար 5 պայման է առաջադրել ԱՄՆ-ին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի իշխանությունները ԱՄՆ-ի հետ բանակցությունները չեն վերսկսի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի հինգ պայմանները: Այս մասին հայտնում է «Fars» գործակալությունը հղում անելով իր աղբյուրին։
Լրատվամիջոցի տեղեկությունների համաձայն` պայմանները ներառում են պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, մասնավորապես Լիբանանում, Իրանի դեմ պատժամիջոցների վերացում, իրանական սառեցված ակտիվների ազատում, պատերազմի պատճառած վնասների փոխհատուցում և Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության ճանաչում։
«Այդ պայմանների ամբողջությունը որոշվել է բացառապես վստահության նվազագույն մակարդակ ստեղծելու և բանակցային գործընթացին վերադառնալու համար»,– նշել է աղբյուրը։
Հետևեք մեզ՝ այստեղ