76 տարեկանում կյանքից հեռացել է լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Մոլչանովը
ՄշակույթՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
76 տարեկանում կյանքից հեռացել է լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Մոլչանովը։ Նրա մահվան մասին հայտնել է գործընկերը՝ Յուրի Ռոստը, իր Telegram-ալիքում։
«Տաղանդավոր և խելացի ռուս մտավորական, բարոյական լրագրող, փայլուն հեռուստահաղորդավար, ազնիվ գրող և իմ մեծ ընկերը։ Կորուստը մեծ է և անդառնալի»,- գրել է նա։
Մոլչանովը ծնվել է 1950 թվականին։ 1967 թվականին ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։ 1973-1986 թվականներին աշխատել է «Նովոստի» մամուլի գործակալությունում՝ խորհրդային լրատվական գործակալությունում, որը ստեղծվել էր որպես «Սովինֆորմբյուրոյի» իրավահաջորդ։
Մոլչանովը մեծ ժողովրդականություն է ձեռք բերել «Վրեմյա», «90 րոպե» և «Կեսգիշերից առաջ և հետո» հաղորդումների շնորհիվ։ Հեռուստատեսային աշխատանքից բացի, նա նկարահանել է վավերագրական ֆիլմեր և աշխատել ռադիոյում։
Հետևեք մեզ՝ այստեղ