Ալինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ


Հայաստանում վստահության դիֆիցիտ կա

Քոչարյան Կարենը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Վերջին անգամ մի 6 տարի առաջ եմ հոդված գրել։ Այն ժամանակ «168 ժամ» թերթում շաբաթը մեկ գրում էի։ Հետո երևի հոգնեցի։ Երևի ինձանից էլ հոգնեցին։ Չգիտեմ ինչու, բայց հիմա ուզեցի գրել։ Մի քանի օր առաջ, ԱԺ-ում գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ասաց, որ իրավաբանությունն ունի նրբերանգներ, որոնք շատերը չեն հասկանում (սա իհարկե նրա բառացի ցիտատը չէ, բայց միտքը դա էր)։ Իհարկե ես համաձայն եմ նրա հետ այնքանով, որ բոլոր մասնագիտություններն էլ ունեն իրենց նրբերանգներն ու առանձնահատկությունները, որոնք ուրիշները չեն հասկանում։ Օրինակ, գրիպով հիվանդ կամ ճնշում ունեցող իրավաբանը դժվար թե հասկանա բժշկության բոլոր նրբերանգներն ու առանձնահատկությունները, բայց ես չեմ լսել, որ Հայաստանի գլխավոր սրտաբանը կամ թերապեվտը ամեն անգամ դա շեշտեն։ Համակարգչից օգտվող դատախազներն ու փաստաբանները չեն կարող իմանալ, թե ինչով է տարբերվում ОЗУ-ն ПЗУ-ից, կամ որ hard disk-ը դա նույն վինչեստերն է, որը իրավաբանների իմացած Վինչեստերի հետ որևէ սեռական կապ չունի։ Կարծում եմ, որ իրավաբաններին պետք էլ չէ իմանալ այս ամենը։ Պարզապես կարիքի դեպքում, համակարգչից օգտվող իրավաբանը կդիմի տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետին (կամ կարճ ասած` կամպյուտերշչիկին), և նա կլուծի բոլոր հարցերը… կամ չի լուծի, եթե վատ մասնագետ է։

Բայց եթե համակարգչային մասնագետի հետ ամեն ինչ պարզ է, ապա հայ իրավաբանության պրոբլեմը լավ կամ վատ մասնագետը չէ։ Այստեղ խնդիրը համակարգային է։ Հայ դատախազին և դատավորին ոչ ոք չի ասում ոչ պրոֆեսիոնալ կամ անգրագետ, պարզապես Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը նրանց չի վստահում։ Իսկ վստահության դեֆիցիտը շատ ավելի մեծ պրոբլեմ է, քան պրոֆեսիոնալիզմի դեֆիցիտը։ Որովհետև, ինչպես հայտնի անեկդոտում է ասվում.«… ես վաղը կօյաղանամ, բայց դու տենց գեշ էլ կմնաս»։ Հիմա կասեք, բա եթե այդպես է, ինչու են դիմում իրավապահ մարմիններին։ Պատասխանեմ։ Դա կազինոյի նման մի բան է դարձել` բոլոր խաղացողները գիտեն, որ կազինոյում գրեթե հաղթող չի լինում, բայց միևնույն է, գնում են և էշ-էշ փողերը քամուն են տալիս։ Ի դեպ, այս պրոբլեմը Հայաստանում համատարած է։ Ընտրողները չեն վստահում քաղաքական կուսակցություններին` ոչ իշխանական, ոչ ընդդիմադիր։ Դրա համար էլ երկրում համատարած ապատիա է, կամ ինչպես հիմա մոդայիկ է ասել ` գաղջ մթնոլորտ է։ Գնորդը չի վստահում վաճառողին, վաճառողը` արտադրողին, արտադրողը` մատակարարողին, մատակարարողը` ներմուծողին։ Իսկ հարկայինը չի վստահում բոլորին միասին վերցրած։ Վարորդը չի վստահում ոչ ճանապարհային ոստիկանին, ոչ էլ վերջինիս «դուշման» դարձած տեսախցիկին։ Ծնողը չի վստահում ուսուսչին, բայց, на всякий, մարտի 8-ի նվերը տալիս է։ Երիտասարդը չի վստահում իր ընկերուհուն ու ասում է «կարճ յուբկա չհագնես», բայց ինքը աջ ու ձախ «լևի» է գնում։ Իսկ ընկերուհին չի վստահում ընկերոջը, բայց քանի որ նա հարուստ պապայի զավակ է, ձև է անում, որ վստահում է։ Հավատացյալը չի վստահում քահանային, բայց գնում է նրա դուռը կնքվելու կամ պսակադրվելու։ Եկեղեցականը չի հավատում, որ եկեղեցի կառուցած օլիգարխը դա արել է իր խղճի համար, բայց օծում է այն։ Ղեկավարը չի հավատում, որ իր աշխատակիցը գործի ժամին համակարգչով չի խաղում կամ պոռնո չի նայում (որովհետև ինքն էլ նույն գործով է զբաղված), դրա համար էլ ինտերնետն անջատել է տալիս։ Եվ վերջապես ժողովուրդը չի վստահում և չի հավատում հոսանքի և գազի գների բարձրացման պատճառաբանություններին, որովհետև հավատալու բան չի, տղերք, որ հավատանք։ 

Բայց ես, ինչպես միշտ, լավատես եմ, և հավատում եմ, որ անպայման կգան այն ժամանակները, երբ հարևանները կրկին կվստահեն իրենց բնակարանի բանալին հարևանին կամ կդնեն այն հատակի շորի տակ, երբ ընկերներին և բարեկամներին կվստահեն, ինչպես իրենք իրենց են վստահում, երբ դատավորի կայացրած վճիռին կվստահի անգամ դատապարտյալի ծնողը, որովհետև ես հավատում եմ Աստծուն, հավատում եմ իմ ընտանիքին, հավատում եմ իմ ընկերներին, գործընկերներին և բարեկամներին։ Ես հավատում եմ անգամ, երկար ճանապարհով, բայց քիչ լուսաֆորներով, ինձ տեղ հասցրած տաքսու վարորդին, ով իհարկե ժամանակին Մոսկվա տեղ բիզնես է ունեցել։

Ինչպես միշտ լավատեսության պրոֆիցիտով տառապող` Կարեն Քոչարյան

Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԵրբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր
Ամենադիտված