ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Որքանով պատրաստ ենք մեր ողջ nւժով պայքարել հանուն մեր ազատության, նույնքանով պատրաստ ենք հետամուտ լինել և պահպանել դիվանագիտությունը. Արաղչի Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը Իտալիայի գավաթ. «Ինտերը» հաղթեց «Լացիոյին»՝ նվաճելով պատմական 10-րդ տիտղոսը Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 14-ի համար Թուրքիայի Սամսուն քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով hեղեղվել են փողոցներ. կան տnւժածներ «Ծիծեռնակի հավատի կենաց»-ը նկարահանվել է «ՀայաՔվե»-ի աջակցությամբ


Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսությունը ներկայում բախվում է գնաճի արագացման լուրջ խնդրի, որը վերածվել է ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական և քաղաքական լրջագույն հետևանքներ ունեցող երևույթի։ Պատահական չէ, որ Հայաստանի Կենտրոնական բանկը տարվող դրամավարկային քաղաքականության համատեքստում նշում է, որ առաջիկա ժամանակահատվածում երկրում գնաճի արագացմանը կարող են նպաստել էներգակիրների գների զգալի աճը, մատակարարման շղթաների խափանումները և առևտրային ուղիների հնարավոր փոփոխությունները։

2026 թվականի առաջին եռամսյակում տարեկան գնաճը շարունակել է արագանալ՝ մարտին հասնելով 4,5 տոկոսի, մինչդեռ բազային տարեկան գնաճը ամրապնդվել է թիրախային շեմից բարձր՝ 4,7 տոկոսի մակարդակում, ինչը զգալիորեն գերազանցում է Կենտրոնական բանկի սահմանած թիրախային 3 տոկոսը՝ պլ յուս-մինուս մեկ տոկոսային կետի շեղմամբ։ Այս թվերն արտացոլում են խոր տնտեսական գործընթացներ, որոնք ազդում են յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական վիճակի, գնողունակության, խնայողությունների արժեքի, ապագայի պլանավորման հնարավորությունների վրա։

Գնաճի արագացման պատճառները բազմազան են և փոխկապակցված, և դրանց ըմբռնումը պահանջում է դիտարկել ինչպես համաշխարհային, այնպես էլ տեղական տնտեսական դինամիկաները։

Առաջին և գուցե ամենակարևոր արտաքին գործոնը էներգակիրների գների աճն է, որը ազդում է գրեթե բոլոր ապրանքների և ծառայությունների արժեքի վրա։ Հայաստանը, լինելով էներգակիրների ներմուծող երկիր և չունենալով բավարար սեփական էներգետիկ ռեսուրսներ, խիստ խոցելի է համաշխարհային էներգակիրների շուկայի տատանումների նկատմամբ։ Երբ նավթի, գազի, էլեկտրաէներգիայի գները բարձրանում են միջազգային շուկաներում, այս աճը անխուսափելիորեն փոխանցվում է Հայաստանի տնտեսությանը։ Էներգակիրների գինը բարձրացնում է ապրանքների և ծառայությունների արտադրության ինքնարժեքը, ինչը հետագայում արտացոլվում է սպառողական գների մեջ։

Մատակարարման շղթաների խափանումները մեկ այլ կարևոր գործոն են, որը նպաստում է գնաճի արագացմանը։ Աշխարհաքաղաքական լարվածությունները, տարածաշրջանային հակամարտությունները՝ հատկապես Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, առևտրային սահմանափակումները, լոգիստիկ խնդիրները հանգեցնում են մատակարարումների ուշացման, ապրանքների պակասի, ըստ այդմ՝ նաև գների բարձրացման։ Հայաստանի համար, որը հենվում է սահմանափակ փոխադրման ուղիների վրա, մատակարարման շղթաների խափանումները կարող են լինել հատկապես ցավալի։ Երբ հիմնական տրանսպորտային ուղիներից մեկը կամ մի քանիսը դառնում են անհասանելի կամ անարդյունավետ՝ պայմանավորված քաղաքական, ռազմական տեղաշարժերով կամ բնական աղետներով, այլընտրանքային ուղիների կիրառումը պահանջում է ավելի երկար ժամանակ, ավելի բարձր ծախսեր, ինչը անխուսափելիորեն արտացոլվում է գների մեջ։

Մերձավոր Արևելքում պահպանվող լարվածությունը նույնպես ունի անմիջական ազդեցություն Հայաստանի գնաճի վրա։ Ու խոսքը միայն էներգակիրների մասին չէ։ Պարարտանյութերի, ինչպես նաև ցորենի, բրնձի, ձեթի, շաքարի և այլ հիմնական սննդամթերքի գները զգայուն են Մերձավոր Արևելքի իրադարձությունների նկատմամբ, և երբ այդ գները բարձրանում են համաշխարհային շուկաներում, Հայաստանը, լինելով ներմուծող երկիր, անխուսափելիորեն բախվում է տեղական շուկայում գների աճի։

Այնուամենայնիվ, գնաճի արագացումը Հայաստանում պայմանավորված է ոչ միայն արտաքին, այլև ներքին գործոններով։ Տեղական տնտեսությունում առաջարկի ու պահանջարկի գործոնները նույնպես դեր են խաղում գնաճի ձևավորման մեջ։ Այս տեսանկյունից նկատելի է տնտեսությունում առաջարկի որոշակի գործոնների ազդեցությունը, որն ինչ-որ չափով առնչվում է արտադրության սահմանափակումներին, աշխատուժի պակասին, ենթակառուցվածքային խնդիրներին, որոնք էլ իրենց հերթին խոչընդոտում են տնտեսությանը արդյունավետ արտադրել և մատակարարել ապրանքներ ու ծառայություններ։ Օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում առկա անկումային տրամադրությունները նպաստում են սննդամթերքի գների բարձրացման։ Երբ տեղական արտադրությունը չի կարողանում բավարարել պահանջարկը, ներմուծումը դառնում է անխուսափելի, իսկ ներմուծված ապրանքները սովորաբար ավելի թանկ են՝ պայմանավորված տրանսպորտային ծախսերով, մաքսատուրքերով, միջնորդների մարժաներով։

Տնտեսությունում ավելցուկային պահանջարկի առկայությունը նշանակում է, որ տնտեսությունում ծախսվող գումարները գերազանցում են տնտեսության արտադրողական կարողություններին։ Այսինքն՝ տնտեսության արտադրողականությունն ի վիճակի չէ հիմնականում բավարարել բնակչության ներքին պահանջարկը։ Երբ մարդիկ փորձում են գնել ապրանքներ ու ծառայություններ, բայց տնտեսությունը չի կարողանում բավարար արագությամբ ավելացնել արտադրությունը, արդյունքում գները բարձրանում են։

Իսկ գնաճի սոցիալական հետևանքները խորն են և տարածական։ Երբ գները բարձրանում են, առավել շատ տուժում են ցածր եկամուտներ ունեցող ընտանիքները, որոնց եկամուտների մեծ մասը ուղղվում է հիմնական անհրաժեշտությունների՝ սնունդ, բնակարան, կոմունալ ծառայություններ, տրանսպորտ, ուղղությամբ։ Այս ընտանիքներն ունեն սահմանափակ հնարավորություններ հարմարվելու բարձրացող գներին այն պայմաններում, երբ նրանց սպառումը արդեն իսկ նվազագույնի վրա է։ Արդյունքում գնաճը խորացնում է եկամուտների անհավասարությունը և աղքատությունը։ Միջին դասը նույնպես տուժում է, քանի որ նրանց խնայողությունների ռեալ արժեքը նվազում է, նրանց գնողունակությունը նվազում է, կենսամակարդակն՝ ընկնում։

Գնաճը ազդում է նաև բիզնեսի վրա։ Ընկերությունները բախվում են ծախսերի աճի՝ հումքի, էներգակիրների, աշխատուժի, տրանսպորտի, ինչը նվազեցնում է նրանց շահութաբերությունը, եթե նրանք չեն կարողանում փոխանցել այս ծախսերը սպառողների վրա։ Բայց եթե նրանք բարձրացնում են գները, կարող են կորցնել հաճախորդներ։ Այս դիլեման հատկապես դժվար է փոքր և միջին բիզնեսի համար, որոնք չունեն մեծ ընկերությունների ֆինանսական ճկունություն։ Անորոշությունը գների վերաբերյալ նաև դժվարացնում է բիզնեսի պլանավորումը, ներդրումների որոշումները, երկարաժամկետ պայմանագրերի կնքումը։

Պետական բյուջեի համար ևս գնաճը մարտահրավեր է։ Մի կողմից՝ անվանական եկամուտները կարող են ավելանալ գնաճի պատճառով՝ ավելի բարձր հարկային մուծումներ նախատեսելով բարձր գների հիման վրա, մյուս կողմից՝ պետական ծախսերը նույնպես ավելանում են՝ աշխատավարձերի, գնումների, սոցիալական ծրագրերի համար։ Եթե բյուջետային պլանավորումը հիմնված է ցածր գնաճի վրա, իսկ փաստացի գնաճը ավելի բարձր է, դա ստեղծում է բյուջետային անհավասարակշռություն և ֆինանսական ճնշումներ։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Որքանով պատրաստ ենք մեր ողջ nւժով պայքարել հանուն մեր ազատության, նույնքանով պատրաստ ենք հետամուտ լինել և պահպանել դիվանագիտությունը. Արաղչի Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից ԶՊՄԿ-ի համար սկզբունքային է, որ ընկերության աշխատակազմը համալրվի տարածաշրջանի աշխատուժովՅուրաքանչյուր քաղաքացու հետ անհատապես խոսելու կարիք կա. Մենուա ՍողոմոնյանԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Երկու օր Իջևանում. քաղաքը սպասում է ներդրումների. Հրայր ԿամենդատյանԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը Քարոզարշավի ընթացքում արձանագրում ենք, որ Ս. Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքին իրենց աջակցությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանի մեծ թվով աջակիցներ. ՂազարյանԱնկախ բոլոր խնդիրներից՝ իմ կոչն ու հորդորը բոլոր համայնքներում մեկն է․ միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան. Գագիկ ԾառուկյանԷրդողանը, Լուկաշենկոն, Ալիևը Հայաստանի ընտրություններում. Էդմոն Մարուքյան Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ» Նոր կրքեր «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթի շուրջ. «Փաստ» Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ» «Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ» Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ» Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ» Կարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Իտալիայի գավաթ. «Ինտերը» հաղթեց «Լացիոյին»՝ նվաճելով պատմական 10-րդ տիտղոսը Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 14-ի համար Ահազանգում է ԴՕԿ կուսակցության պատգամավորության թեկնածու Նառա ԳևորգյանըԴեմ ենք, որ լինի որևէ ուժ, որն ունենա այսօրվա պես բացարձակ իշխանություն․ Էդմոն Մարուքյան«Պետք է կանգնեցնենք մեր երկիրը անդունդի եզրին հասցրած այս թույլ, անիմաստ իշխանությանը». Սամվել Կարապետյան (տեսանյութ)«Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավին Դիլիջանի անձրևն էլ չի կարող խանգարելՌոբերտ Քոչարյանի հետ մասնակցել եմ պատերազմին և վստահ եմ նրա վրա․ քաղաքացի«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Նոր Նորք վարչական շրջանումՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետՓաշինյանը Արցախից բացի ավելի վտանգավոր բաներ է արել, մենք կամաց-կամաց ամեն ինչ բացահայտելու ենք․ Սամվել ԿարապետյանՄշակույթի գործիչները միանում են Ուժեղ Հայաստանին․ Արման Նավասարդյանը ընտրում է փոփոխությունըՄեզ ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այս հողերի վրա հայեր չեն ապրելու, իսկ նոր ճանապարհներով անարգել երթևեկելու են ադրբեջանցիները. ԿարապետյանՄենք պետք է ապահովենք հասարակության բարեկեցությունը, մենք միասին պետք է արձանագրենք Հայ ժողովրդի հաղթանակը. Արամ ՎարդևանյանՄենք ձեզ հետ պետք է Սևանա լիճը դարձնենք մեծ տնտեսական գործունեություն ունեցող հիմնարկ. Սամվել Կարապետյանը` Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հանդիպմանը Փոփոխությանը ոչինչ չի կարող խանգարել. «Ուժեղ Հայաստան»«Հիստերիայի մեջ է, կարող է լացել, ծնկի գալ, մեր ուժն է նրան ծնկի բերելու»․ Սամվել Կարապետյան Իշխանափոխության բանաձևը. ելույթս Գավառ քաղաքում․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի և «ուժեղ» թիմի այցը Դիլիջանի «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակԻջևանցիներ ջան, ձեր բարբառի նման քաղցր եք դուք․ մի քանի բացառություն հաշվի չառած․ Նարեկ ԿարապետյանՍիրելի դիլիջանցիներ, եղանակային պայմանների պատճառով մեր այսօրվա համերգային ծրագիրը հետաձգվում է․ «Ուժեղ Հայաստան»Խոստովանիր,որ Սև լճի բանակցություններում քո հովանավորությամբ թուրքերը հետ չէին քաշվում․ Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետԹույլ չեն տալու երկիրը գնա նախկին բարքերին․ մենք դա բացառում ենք և դրա երաշխավորն ենք․ Էդմոն ՄարուքյանԻջևանում Նարեկ Կարապետյանը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինՈւմ անունն էլ լինի՝ հարցը մեկն է․ ուր են տանում Հայաստանը. Մհեր ԱվետիսյանՄեծ ակնկալիքներ ունեմ Ռոբերտ Քոչարյանից, որ հետ կբերի մեր Արցախը և տեր կկանգնի Հայաստան աշխարհին․ քաղաքացի Նարեկ Կարապետյանը Իջևանում և Հաղարծինում ջերմ շփվում է քաղաքացիների հետ«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Իջևանում ենԺողովուրդը իշխանությունը կտա արժանիներին․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված