Վերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 30 տարբեր առևտրային նավեր են անցել Հորմուզի նեղուցով։ Այս մասին հայտնել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ըստ ստացված տեղեկատվության՝ երեկ երեկոյից ի վեր ավելի քան 30 նավ, համագործակցելով Իրանի իշխանությունների և ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հետ, անցել են Հորմուզի նեղուցը։
Ավելի վաղ Fars գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, տեղեկացրել էր, որ Իրանի իշխանությունները չորեքշաբթի երեկոյանից չինական նավերին Հորմուզի նեղուցով անցնելու իրավունք են շնորհել՝ Թեհրանի կողմից սահմանված կանոններով։
Հետևեք մեզ՝ այստեղ