Ի՞նչ է հայտնի սուր աղիքային վարակի դեպքերից․ նոր մանրամասներ
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
PressMedia — Գյումրու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխված «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի սաների առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության և բավարար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։
Ավելի վաղ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնել էր, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, որոնց հետևանքով «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք։
Դեպքի առնչությամբ մասնագետները իրականացրել են համաճարակաբանական ուսումնասիրություն, ինչպես նաև համապատասխան նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ։
Նախնական տվյալներով՝ խմելու ջրի հետազոտությունների արդյունքում որևէ շեղում չի հայտնաբերվել։ Կենսաբանական նմուշների լաբորատոր փորձաքննությունները շարունակվում են։
PressMedia-ն հետևում է զարգացումներին։
Հետևեք մեզ՝ այստեղ