Իսակովի պողոտայում «Nissan»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կա վիրավոր
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 16։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 33-ամյա Շահեն Հ․-ն, իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում բախվել է դեպի Մոնթե Մելքոնյան փողոց տանող ճանապարհին տեղադրված ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակի բետոնե պաշտպանիչ հատվածին։
Վթարի հետևանքով վնասվածքներ ստացած վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հետևեք մեզ՝ այստեղ