TikTok-ում արգելափակվել են ԱԹՍ-ների գործարանը գովազդող բլոգերները
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
TikTok սոցիալական ցա
Սա արդեն «Ալաբուգա Պոլիտեխնիկի» գովազդի պատճառով TikTok հաշիվների արգելափակման առնվազն երկրորդ խոշոր ալիքն է։ Մայիսի սկզբին տեղի ունեցած առաջին ալիքի ժամանակ արգելափակվել էր Յան Շայմուխամետովի (ynchq) հաշիվը, որն արգելափակման պահին ուներ մոտ 11,9 միլիոն հետևորդ։ Դրանից առաջ՝ ապրիլին, «Ալաբուգա Պոլիտեխնիկը» գովազդող օգտատերերի զանգվածային արգելափակումներ էր իրականացրել նաև Twitch հարթակը։
Օգտատերերի արգելափակումներն իրականացվում են պատժամիջոցների հիման վրա։ Քանի որ «Ալաբուգա Պոլիտեխնիկը» գտնվում է եվրոպական պատժամիջոցների տակ, ԵՄ տարածքում գործունեություն ծավալող սոցիալական ցանցերն իրավունք չունեն դրան գովազդային ծառայություններ մատուցել։
նցի վարչակազմը զանգվածաբար արգելափակել է այն օգտատերերի հաշիվները, որոնք գովազդում էին Թաթարստանում գտնվող «Ալաբուգա Պոլիտեխնիկ» ուսումնական կենտրոնը, որտեղ հավաքվում են անօդաչու թռչող սարքեր։ Այս հանգամանքին ուշադրություն է դարձրել բլոգեր Ալեքսեյ Գուբանովը՝ նշելով, որ միաժամանակ արգելափակվել է թիկտոկերների մի ամբողջ խումբ, և թեև այս պահին դժվար է հաշվել հստակ քանակը, բայց նրանք բավականին շատ են։ Ինչպես հայտնում է «Մեդիազոնա»-ն, արգելափակվածների թվում հայտնվել են հայտնի բլոգերներ, օրինակ՝ otesayy-ը, որն ունի 1,4 միլիոն հետևորդ, և typahanter-ը՝ 780,7 հազար հետևորդով։
Հետևեք մեզ՝ այստեղ