Եվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով մաhացել է ավելի քան 1,300 մարդ. ԱՀԿ գլխավոր տնօրեն Սպասվում է առանց տեղումների եղանակ Բաքուն քննադատել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը Իսրայելը հարված է հասցրել Սիրիային Երևան-Երասխ ավտոճանապարհին հրշեջ փրկարարները ավտոմեքենայից չորրորդ կիսամոխրացած մարմինն են հայտնաբերել Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղաuպանnւթյան մասին որոշումը Կոստյանտինիվկայի շուրջ օղակը սեղմվում է ԱՄՆ-ում ջրhեղեղների հետևանքով զnhվել է առնվազն չորս մարդ. NBC Իրանը ցանկանում է Պարսից ծոցում ստեղծել հավաքական անվտանգության համակարգ Պեկինում հանդիպել են Սի Ծինփինը և Լուկաշենկոն


«Պիտի ապրենք, ի՞նչ անենք…»

Ուշադրության կենտրոնում

Aravot.am-ը գրում է.

26-ամյա Մարինեն ամուսնու՝ պայմանագրային զինծառայող Կարենի մասին խոսում է հպարտությամբ Չնայած սուղ պայմաններին՝ 2,5 տարեկան Անին եւ 1,5 տարեկան Արգիշտին՝ կոկիկ են եւ մաքուր, Մարինեն՝ զուսպ եւ համեստ… Ապրիլի 5-ին ողբերգական մահով հեռացած Կարեն Դավթյանի ընտանիքն է, Մարինեի հորական տանն են ապրում, Վանաձորին կից Ազնվաձոր գյուղում: 26-ամյա Մարինեն դեռ աղջնակի տեսք ունի, սակայն… այրի է: Ամուսնու՝ 12 տարի շարունակ պայմանագրային զինծառայող Կարենի մասին խոսում է հպարտությամբ եւ կարոտով: «Մարտի 16-ին դարձավ 35 տարեկան, չորս տարի է՝ ամուսնացել էինք, նոր սկսել էինք օջախ դառնալ, տուն ու տեղ դնել… Շատ դժվար է ինձ համար, ախր ես իրենից միայն լավն եմ տեսել, մենակ ես չէ, բոլորը… Չկա մի մարդ, որ իր մասին վատ բան ասի, որ իրենից վատը տեսած լինի»,- հուզված ասում է Մարինեն: Նրան լրացնում է եղբայրը. «Կարենը մի ամիս դիրքերում էր լինում, երկու ամիս՝ տանը: Դիրքերից գալիս էր թե չէ, հենց նույն օրը մտնում էր փուռը աշխատելու, մինչեւ դիրքեր գնալու վերջին օրը փռում էր աշխատում, գնում էր, մի ամիս ծառայում, էլի գալիս՝ մտնում փուռը: Շատ պարտաճանաչ, շատ աշխատասեր տղա էր»: 

Մարինեն էլ շարունակում է եղբոր խոսքը. «Գիշեր-ցերեկ աշխատում էր, ե՛ւ ծնողներին էր օգնում, ե՛ւ մեր ընտանիքն էր պահում: Երբ որեւէ բան պետք լիներ, երբեք չէր ասի՝ հոգնած եմ, ժամանակ չունեմ, անպայման կաներ, կաշվից դուրս էր գալիս, որ ամեն ինչ հասցնի… հատկապես Անիիս հետ շատ կապված էր, որ գալիս էր դիրքերից, ամբողջ օրը երեխու հետ խաղում էր, անպայման տանում էր այգի, կարուսել, զոհվելու նախորդ օրն էլ որ զանգել էր, Անին հեռախոսով մենակ ասում էր՝ պապա, արի, պապա, արի, ուրիշ բան չէր ասում, ինքն էլ ասեց՝ հա, Անի ջան, հեսա կգամ, կգնանք լճերը, նավակ կնստես… Արգիշտիին էլ էր շատ սիրում, իր ընկերոջ անունն էր դրել, իրար հետ էին ծառայում, Արգիշտին ծառայությունը վերջացնելուց հետո, երբ արդեն տուն էր եկել, ավտովթարից զոհվեց, եւ Կարենը տղայիս անունը դրեց Արգիշտի:

Երբ տանում էր ման տալու, դրսում երեխային հպարտ-հպարտ ցույց էր տալիս, ասում էր՝ տեսեք, ես սեւուկ եմ, բայց իմ տղեն սպիտակ, չախալ աչքերով… Արգիշտիիս «Չախալ» էր կանչում,- կանաչա-մոխրագույն աչքերով Արգիշտիի գլուխը շոյելով՝ պատմում է Մարինեն եւ շարունակում:- Մեր մեջ ինը տարվա տարբերություն էր, ինձ ասում էր՝ դու էլ ես իմ երեխեն, ես քեզ երեխու պես եմ պահելու, ու տենց էլ անում էր…», արցունքներն արդեն չկարողացավ զսպել երեխա-կին-մայր Մարինեն:

Մարինեն Կարենի հետ ծանոթացել է մեծ եղբոր միջոցով, որը նույնպես պայմանագրային զինծառայող է, Կարենի ընկերը: Երբ ընկերոջ հետ եկել են իրենց տուն, այդտեղ էլ Մարինեն եւ Կարենը տեսել են իրար, ծանոթացել, սիրել ու ընտանիք կազմել: Կարենի զոհվելու պատմությունն արդեն Մարինեի փոքր եղբայրը պատմեց: «Իրենք հերթափոխ էին եղել, իրենց՝ որպես փորձառուների, պիտի տանեին ավելի վտանգավոր տեղ, իսկ երիտասարդ տղաներին բերեին իրենց տեղը: Ինքը Քարվաճառում, Օմարի վրա էր դիրք պահում: Էդ ճանապարհը շատ վտանգավոր էր: Նախորդ օրը 50 հոգի վերեւ են բարձրացել էդ ճանապարհով, Կարենը ասել ա՝ ինչի՞ եք տենց եկել, լավ ճանապարհ չի, բայց հետո, որ իրենց ասել են՝ իջեք, որ գնաք ավելի վտանգավոր դիրքեր, երեւի շտապել են, որ շուտ հասնեն, մառախուղ է եղել, լավ չեն տեսել, եւ … Կամ էլ վախեցել են մյուս, ավելի անվտանգ ճանապարհով գնալ, որովհետեւ սարի մյուս կողմից էր, հակառակորդին տեսանելի էր: Եվ էդ վտանգավոր ճանապարհով իջել են… Ութ հոգով իջնելիս են եղել սարը, երբ ձնահոսքը սկսվել է: Երկուսն արդեն իջած են եղել, շուռ են եկել, տեսել՝ էն վեցը չկան, մնացել են ձյան տակ: Վեցից միայն ինքը զոհվեց, էն երկուսը հոսպիտալում էին, մեկն արդեն լավացել է, արդեն դիրքերում է»: Հարցիս՝ ձյան տակ մնալո՞ւ արդյունքում է Կարենը մահացել, թե՞ սարից ընկնելու, քույր եւ եղբայր պարզաբանում են, որ, ըստ ականատեսների, ըստ Կարենի զինակից ընկերների՝ Կարենը իջնելիս է մահացել, երբ ձյունն արդեն կանգնել է, Կարենը կիսով չափ ձյան վրա է եղել, բայց արդեն մահացած… «Իրենց հետ մարդ է եղել, որ ամբողջովին ձյան տակ է մնացած եղել, մենակ ձեռքի ծայրն է երեւացել, բայց հանել են ձյան տակից, ողջ է եղել, իսկ Կարենը՝ չէ… Ինքը շնչառական խնդիր ուներ, լավ չէր շնչում, ձյունն էլ թաց, կոշտ ու ծանր է եղել, քարի պես, երեւի լցվել է բերանը, շնչառությունը փակել…»,- ենթադրում են Կարենի հարազատները: Մեր այցելության նախորդ օրը Կարենի իրերը՝ զինվորական պայուսակը, Մարինեի մեծ եղբայրը բերել էր:

«Ախր ինքը էնքան ակուրատնի էր, շատ կանայք էդքան ակուրատնի չեն երեւի: Շորերը՝ առանձին, հիգիենայի պարագաներն՝ առանձին, ամեն ինչը կոկիկ, մաքուր…»: Հոր իրերը տեսնելով՝ 2,5 տարեկան Անին անընդհատ կրկնել է՝ պապայիս վեշերը բերեցին, բա պապաս ո՞ւր է, եկեք գնանք մեր տունը, որ պապան գա: Անիին մայրը բացատրել է, որ արդեն այստեղ են ապրում, սա է իրենց տունը, երեխան՝ չէ, որ չէ, սա գյուղ է, գնանք մեր տունը: Կարենն ընտանիքի հետ Վանաձորի մեջ վարձով էր ապրում, սակայն հիմա Մարինեն թողել է վարձակալած բնակարանը եւ եկել ծնողների տուն, որտեղ ապրում են ծնողները, մեծ եղբայրը՝ կնոջ եւ երեխայի հետ, փոքր եղբայրը:   Շատերն են օգնության ձեռք ցանկացել մեկնել առանց կերակրողի մնացած այս ընտանիքին, եւ Մարինեն հաշվեհամար է բացել «Արարատբանկում»:

Հույս ունի, որ բարի մարդկանց օգնությամբ հավաքված գումարով կկարողանա մի փոքրիկ բնակարան գնել Վանաձորում եւ մեծացնել իր ու Կարենի զավակներին: «Ինձ խոստացել են հաշվապահական կուրսեր ընդունել, հետո էլ, որ ավարտեմ՝ աշխատանք տան, տեսնեմ, եթե ստացվի, շատ լավ կլինի, երեխաներին մանկապարտեզ կտամ… պիտի ապրենք, ի՞նչ անենք…»,- ճակատագրի հետ հաշտված ասում է Մարինեն: 

Եվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով մաhացել է ավելի քան 1,300 մարդ. ԱՀԿ գլխավոր տնօրեն Սպասվում է առանց տեղումների եղանակ Բաքուն քննադատել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը Իսրայելը հարված է հասցրել Սիրիային Երևան-Երասխ ավտոճանապարհին հրշեջ փրկարարները ավտոմեքենայից չորրորդ կիսամոխրացած մարմինն են հայտնաբերել Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղաuպանnւթյան մասին որոշումը Կոստյանտինիվկայի շուրջ օղակը սեղմվում էԱՄՆ-ում ջրhեղեղների հետևանքով զnhվել է առնվազն չորս մարդ. NBC Իրանը ցանկանում է Պարսից ծոցում ստեղծել հավաքական անվտանգության համակարգ Պեկինում հանդիպել են Սի Ծինփինը և Լուկաշենկոն Կոմnւնիզմը մեր երկրի համար ամենամեծ uպառնալիքն է. Թրամփ Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր ԿամենդատյանԵրևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան «ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են փոխադարձ hարվածների դադարեցման շուրջ. Axios Չինաստանի հարավ-արևմուտքում 5,5 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներ Մեսսին բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է, և նույնիսկ այսօր նա շարունակում է մնալ ազդեցիկ և վճռորոշ ֆուտբոլիստ․ Ռոնալդո Պուտինը խոստովանել է՝ ուկրաինական հարվածներից Ռուսաստանում վառելիքի պակաս կա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Իսրայելը փորձում է «քողարկել իր իսկ գործած հանցագործությունները»․ Թուրքիայից արձագանքում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1 450-ի Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Վթար է․ ջուր չի լինելու ԱԱ-2026․ հայտնի է 1/8 եզրափակչի առաջին մասնակիցը Երևան-Երասխ ճանապարհին մեքենա է այրվել․ կա 3 զnh Թուրքիան արձագանքել է Իսրայելի կողմից Հայոց ցեղաuպանnւթյnւնը ճանաչող բանաձևի ընդունումը Վարորդը «Opel Zafira»-ով բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ նա մահшցել էՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1 450-իՋերմաստիճանը կրկին կբարձրանա՝ 5-7 աստիճանով․ ի՞նչ եղանակ կլինի հունիսի 29-ից հուլիսի 3-ըՌուսաստանը կարող է ամբողջությամբ արգելել դիզելային վառելիքի արտահանումըՀրաժեշտի Սուրբ և Անմահ պատարագ է մատուցվել ՔեսապումՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հունիսի 29-ին և 30-ինՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ–Իրան բանակցությունները հետաձգվել են«Hyundai Elantra»-ն վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող օտարեկրացի հետիոտնի. նա տեղում մահшցել էՀայտնի է «Փյունիկ»-«Մարսաշլոկ» դիմակայության վայրերն ու ժամանակացույցըՌուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր ՆովակՏասնյակ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի՝ հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ինՆոր կադր՝ հիվանդասենյակից. Գոռ Հակոբյանը հրապարակել է որդու լուսանկարը2027 թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում կստեղծվի բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարան. ի՞նչ է իրականում առաջարկում նախագիծըԻնչու ԱԱ պատմության լավագույն ռմբարկուն չխաղաց մեկնարկային րոպեներիցՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Լևոն ԱզիզյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանովԹուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներԵրևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկածՎլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկելԱվտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինըՊայթյուն և ողբերգական դեպք՝ Գյումրիում․ բժիշկներն արձանագրել են տղամարդու մահըՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն Մարուքյան
Ամենադիտված