Մոդրիչն ակնարկել է իր ապագայի վերաբերյալ որոշման մասին
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Միլանի» 40-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը շարունակում է մնալ առանցքային ֆուտբոլիստ Մասիմիլիանո Ալեգրիի թիմում և վճռական է տրամադրված կարիերան «Սան Սիրոյում» ավարտել՝ անպայման նվաճած տիտղոսով։
«Կարող եմ ասել, որ ինձ շատ երջանիկ եմ զգում «Միլանում», բայց հիմա ամենակարևորը այսօր կայանալիք «Կալյարիի» դեմ խաղն է և Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելը։ Ինչ վերաբերում է մնացածին՝ կտեսնենք։ Ես շատ լավ հարաբերություններ ունեմ ակումբի, ղեկավարության և մարզչի հետ»,- խորվաթ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։
Մոդրիչը նաև հավելել է, որ ի սկզբանե մեծ նպատակներով է տեղափոխվել Իտալիա.
«Երբ ես ընտրեցի «Միլանը», ցանկանում էի օգնել թիմին և փորձել տիտղոս նվաճել։ Այս տարի դա տեղի չունեցավ, բայց հստակ է, որ ես կցանկանայի գավաթ նվաճել այս ակումբի հետ։ Սակայն կրկնում եմ՝ այս պահին մտածում եմ միայն այսօր կայանալիք խաղի մասին»,- եզրափակել է Մոդրիչը։
Հիշեցնենք, որ աստղային կիսապաշտպանը «Միլան» է տեղափոխվել մեկ տարի առաջ՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Նրա գործող պայմանագրում ներառված է համաձայնագիրը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։
Հետևեք մեզ՝ այստեղ