Դե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ CNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.am Մեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Իտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը


«Ընթրիք հիմարի հետ» կատակերգության առաջնախաղն ու Հովակ Գալոյանի վերադարձը՝ Պարոնյան թատրոն

Մշակույթ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մայիսի 23-ին և 24-ին կայացավ ֆրանսիացի դրամատուրգ Ֆրանսիս Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» կատակերգության առաջնախաղը՝ Ռուզան Խաչատրյանի ռեժիսուրայով։ Ներկայացման նկարիչն է Մարիամ Մուրադյանը։ Բեմում հանդես են գալիս Հովակ Գալոյանը, Արթուր Պետրոսյանը, Վարդան Կուղյանոսյանը, Սիփան Զադոյանը, Կարապետ Քարաջյանը, Հասմիկ Մխիթարյանը, Արև Հակոբյանը և Հարություն Մելիք-Բեկյանը։

Ներկայացման սյուժեի հիմքում ընթրիքն է, որի ընթացքում հարուստ ընկերների խումբը որպես զվարճանքի առարկա հրավիրում է մի մարդու։ Սակայն հրավիրվածը՝ Ֆրանսուա Պինյոնը, իր անկեղծությամբ և անկանխատեսելի վարքով փոխում է ընթրիքի ընթացքը՝ խաթարելով տանտերերի ծրագրերը։

Tert.am Life-ը ներկա է եղել ներկայացման առաջնախաղին, զրուցել ռեժիսորի և դերասանների հետ: Ներկայացնում ենք առաջին ֆոտոշարքն ու հետաքրքիր դրվագները:

Բեմադրիչ Ռուզան Խաչատրյանի խոսքով՝ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնի խաղացանկում կատակերգությունը կարևոր տեղ ունի, սակայն իր համար սկզբունքային է եղել ընտրել այնպիսի ստեղծագործություն, որը միայն ծիծաղ առաջացնելու նպատակ չի հետապնդում։

«Մտածել եմ՝ ինչ կարելի է անել, որ և՛ թատրոնի ժանրին համապատասխանի, և՛ հետաքրքիր կոմեդիա լինի, դերասանների հետ աշխատանքի հնարավորություն տա։ Ես սովորաբար խուսափում եմ շատ մակերեսային կոմեդիաներից, որովհետև ինձ համար դա հետաքրքիր չէ։ Չեմ սիրում գործեր, որոնք միայն ծիծաղեցնելու համար են։ Սիրում եմ նյութեր, որտեղ ասելիք կա, բայց միաժամանակ հետաքրքիր իրավիճակներ ու նուրբ հումոր կան։ Քանի որ ծանոթ էի Վեբերի այս գործին, մտածեցի՝ ինչու ոչ, կարելի է փորձել: Առաջարկեցի, թատրոնի ղեկավարությունը սիրով ընդառաջեց եւ համաձայնեց: Ինչպես տեսաք, ոչինչ չխնայեց լավ ներկայացում ստանալու համար, եւ մենք թիմային աշխատանքով կարողացանք հասնել հուսով եմ` լավ ներկայացման»,- նշեց բեմադրիչը։

Նրա խոսքով՝ կատակերգություն բեմադրելն առավել բարդ է, քանի որ հումորի ընկալումը յուրաքանչյուր մարդու մոտ տարբեր է։

«Դրամայի դեպքում գուցե ավելի հեշտ է ազդել հանդիսատեսի վրա, քան կատակերգությամբ վարակել նրան։ Այն, ինչ քեզ համար հումոր է, միշտ չէ, որ նույն կերպ կընդունվի դահլիճում»,- ասաց նա։

Խաչատրյանի դիտարկմամբ՝ ներկայացման հիմնական ուղերձը բարության և մարդկայնության կարևորության մասին է։

«Այսօր մեր իրականությունն այնպիսին է դարձել, որ բարին հաճախ ծիծաղելի է ընկալվում։ Բարության վրա ծիծաղելն ու մեծամտությունը որպես առավելություն ներկայացնելը սովորական երևույթ են դարձել։ Ես փորձել եմ ցույց տալ, որ բարի մարդուն հիմար համարելը շատ հարաբերական է։ Ներկայացման միջոցով ցանկացել ենք հանդիսատեսին հասցնել այն մտքին, որ բարությունը մարդու և մարդկության համար ամենակարևոր արժեքներից է, և, անկախ ամեն ինչից, վերջում հենց բարությունն է հաղթում»,- ընդգծեց բեմադրիչը։

Դերասանուհի Արև Հակոբյանի խոսքով՝ կատակերգական ժանրում աշխատելը դերասանից մեծ ճշգրտություն և ներքին ազատություն է պահանջում։

«Կարծում եմ՝ կատակերգությունն ավելի բարդ է, որովհետև մարդկանց ծիծաղեցնելը շատ դժվար է։ Լացեցնելը երբեմն ավելի հեշտ է, որովհետև կարող ես դիպչել մարդու ներքին զգացմունքներին, իսկ հումորի ընկալումը բոլորի մոտ տարբեր է: Ինձ համար մեծ պատիվ եւ նաեւ համարձակություն գտնվել բեմում վաստակ ունեցող դերասանների հետ, ինչը կարծում եմ՝ հաղթահարեցի »,- նշեց դերասանուհին։

Նա պատմեց նաև իր մարմնավորած կերպարի մասին։

«Մարլենը շատ հետաքրքիր կերպար է։ Առաջին հայացքից թվում է՝ պարզապես կրակոտ ու կատակերգական կին է, բայց իրականում ունի խորքային ենթատեքստ։ Նա հավատում է հոգու գոյությանը, վերամարմնավորմանը։ Այդ կերպարի մեջ նաև ինձնից կա, որովհետև ես նույնպես հավատում եմ այդ երևույթներին»,- ասաց Հակոբյանը։

Ֆրանսուա Պինյոնի դերակատար Հովակ Գալոյանի խոսքով՝ կատակերգական դեր խաղալը դերասանի համար ամենաբարդ փորձություններից մեկն է։

«Իհարկե, կատակերգություն խաղալն ավելի դժվար է։ Դա հանդիսատեսի համար միայն թեթև, ուրախ ու ծիծաղելի է թվում, բայց դերասանի համար շատ բարդ աշխատանք է։ Պետք է կարողանաս համոզել, օրգանական լինել բեմում։ Իհարկե, դրամատիկական կերպարներն էլ ունեն իրենց դժվարությունները, բայց, կարծում եմ, կատակերգություն խաղալն ավելի բարդ է»,- նշեց դերասանը։

Խոսելով իր մարմնավորած կերպարի՝ Ֆրանսուա Պինյոնի մասին, Գալոյանն ընդգծեց, որ նա ազնիվ և մաքուր մարդ է, ում հաճախ սխալ են ընկալում։

«Ֆրանսուա Պինյոնը մարդ է, որը ազնիվ է իր էությամբ, իր բնույթով։ Կյանքում հաճախ լինում են իրավիճակներ, երբ ազնիվ մարդկանց խաբում են, ծաղրում են, բայց, վերջիվերջո, ծաղրվում են հենց ծաղրողները։ Որովհետև ազնիվ մարդուն ծաղրելը մեղք է»,- ասաց նա։

Դերասանը նաև խոստովանեց, որ երկար դադարից հետո կրկին հարազատ թատրոնի բեմ վերադառնալն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի։

«Այո, կարող եմ ասել՝ վաղուց կատակերգական դեր չէի խաղացել և շատ էի կարոտել։ Կարոտել էի նաև թատրոնս, որովհետև երեք տարի թատրոնում չէի եղել։ Ինձ համար շատ կարևոր էր այս դերը մարմնավորելը»,- նշեց Հովակ Գալոյանը։

Նրա խոսքով՝ ներկայացման գլխավոր ուղերձը բարությունն ու մարդկայնությունն են։

«Կուզեմ, որ հանդիսատեսն իր հետ տանի բարություն, ազնվություն և մարդկայնություն»,- եզրափակեց դերասանը։

Լուսանկարները՝ Աքսաննա Ոսկանյանի

Հետևեք մեզ՝ այստեղ

Հայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Իտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը Ինչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո
Ամենադիտված