Իրանը հայտարարել է ԱՄՆ шվիաբազային hարվածելnւ մասին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թեհրանը հարված է հասցրել ամերիկյան ավիաբազային, որտեղից գիշերը հարձակում էր իրականացվել Իրանի տարածքի վրա: Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ իրանական Բենդեր Աբաս քաղաքի օդանավակայանի մոտ գտնվող օբյեկտին հասցված հարվածից հետո Իրանը հարված է հասցրել ԱՄՆ ավիաբազային: ԻՀՊԿ-ն նշում է, որ ԱՄՆ-ն հենց այդ բազայից է գրոհել Իրանի տարածքը:
Reuters գործակալությունն ավելի վաղ, հղում անելով ամերիկացի պաշտոնյային, հայտնել էր, որ ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել իրանական ռազմական օբյեկտին, որը սպառնալիք էր ներկայացնում ԱՄՆ ուժերի և Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության համար:
Հետևեք մեզ՝ այստեղ