Տղամարդը դաժանորեն սպանել է իր հղի կնոջը դստեր աչքի առաջ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնդկաստանում ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը կասկածվում է իր 23-ամյա հղի կնոջ նկատմամբ դաժան բռնություն գործադրելու մեջ։ Այս մասին հայտնում է Past.am-ը՝ հղում անելով Times of India-ին։
Իրավապահների տվյալներով՝ Պրադիպ Ագարիան, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ծեծի է ենթարկել կնոջը՝ Հիրաբային, և, ըստ մեղադրանքի, վնասել նրան սղոցով։ Միջադեպի պահին տանը գտնվել է նրանց չորսամյա դուստրը։
Հետագայում տղամարդը կնոջը տեղափոխել է հիվանդանոց՝ բժշկական անձնակազմին հայտնելով, թե նա, իբր, վթարի է ենթարկվել, որից հետո հեռացել է հիվանդանոցից։
Չնայած բժիշկների ջանքերին՝ կնոջ կյանքը փրկել չի հաջողվել։ Պաթոլոգիական եզրակացության համաձայն՝ Հիրաբային հղի է եղել մոտ երեք ամիս և ունեցել է բազմաթիվ ծանր վնասվածքներ։
Իրավապահները հայտնել են, որ կասկածյալը հետագայում ընդգրկվել է որոնման մեջ և ձերբակալվել է։ Քննությունը շարունակվում է։
Հետևեք մեզ՝ այստեղ