Ընդառաջ 6-րդ Մունդիալին. Արգենտինան հրապարակել է ԱԱ-2026-ի հայտացուցակը
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան իր պաշտոնական կայքում հրապարակել է ազգային հավաքականի կազմը 2026 թվականի աշխարհի առաջնության համար։
26 ֆուտբոլիստներից բաղկացած ցուցակում ընդգրկվել է նաև «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր, «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին։ Նրա համար սա կլինի կարիերայի վեցերորդ Մունդիալը:
Արգենտինայի հավաքականի հայտացուցակը.
- Դարպասապահներ. Էմիլիանո Մարտինես, Խերոնիմո Ռուլի, Խուան Մուսո։
- Պաշտպաններ. Նաուել Մոլինա, Նիկոլաս Օտամենդի, Կրիստիան Ռոմերո, Նիկոլաս Տալյաֆիկո, Լիսանդրո Մարտինես, Գոնսալո Մոնտիել, Ֆակունդո Մեդինա, Լեոնարդո Բալերդի։
- Կիսապաշտպաններ. Վալենտին Բարկո, Ջովանի Լո Չելսո, Լեանդրո Պարեդես, Ռոդրիգո Դե Պաուլ, Էնցո Ֆերնանդես, Ալեքսիս Մակ Ալիստեր, Էքսեկիել Պալասիոս։
- Հարձակվողներ. Նիկո Պաս, Խոսե Մանուել Լոպես, Լիոնել Մեսսի, Լաուտարո Մարտինես, Ջուլիանո Սիմեոնե, Նիկոլաս Գոնսալես, Տիագո Ալմադա, Խուլիան Ալվարես։
Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականն ԱԱ-2026-ի խմբային փուլում կմրցի Ալժիրի (հունիսի 16), Ավստրիայի (հունիսի 22) և Հորդանանի (հունիսի 27) ընտրանիների հետ:
Հետևեք մեզ՝ այստեղ