Սև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը


Գյուղատնտեսական ծրագրում փաստաթղթերի ներկայացման պահանջները կթեթևացվեն

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Iravaban.net-ը ուսումնասիրել է իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով նախատեսվում է պարզեցնել ոռոգման արդիական համակարգերի պետական ծրագրի փաստաթղթային պահանջները՝ հանելով ֆիլտրերի նույնականացման կոդերի և տեխնիկական անձնագրերի պարտադիր ներկայացման պահանջները։

Անհրաժեշտությունը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021  թվականի հունիսի  3-ի N 927-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետու­թյան կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակումն ու ընդունումը պայմանավորված է ծրագրի շրջանակում շահառուների կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկի հստակեցման անհրաժեշտությամբ։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:

 Գործող ծրագրով նախատեսված է ոռոգման արդիական համակարգերի պոմպի և ֆիլտրի նույնականացման կոդերի պարտադիր ներկայացման պահանջ, սակայն գործնականում ոռոգման արդիական համակարգերի ֆիլտրերը, կախված տեսակից և արտադրող երկրից, լինում են դեպքեր, որ նույնականացման կոդեր չեն ունենում, ինչի հետևանքով շահառուները դժվարություններ են ունենում փաստաթղթերի ներկայացման գործընթացում։      

Միաժամանակ, ներդրված միջոցների կամ համակարգերի անձնագիրը կամ տեխնիկական բնութագիրը ներկայացնելու պահանջը շահառուների համար առաջացնում է լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման պահանջ, ընդ որում՝ հաճախ ներդրված միջոցների անձնագիրը կամ տեխնիկական բնութագիրը բացակայում է, կամ տվյալ փաստաթղթերում ներառված տեղեկությունները հիմնականում ներկայացվում են տարբեր օտար լեզուներով և դրանց մեջ պարունակող տեղեկատվությունը որևէ էական կիրառելի նշանակություն չի ունենում ծրագրի շրջանակում ներդրվող միջոցի գնահատման գործընթացում։

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը:

Գյուղատնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է գյուղատնտեսության ինտենսիվացմանը, արտադրողականության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային և ջրային ռեսուրսների խնայողաբար և արդյունավետ օգտագործմանը, պարե­նային անվտան­գու­­թյան ապահովման մակարդակի բարձրացմանը, անաս­նա­բուծու­թյան և բուսաբուծության զարգացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրված արտա­դրան­քի իրաց­մանն ու արտահանման խթանմանը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների՝ գյուղացիական տնտեսությունների, կոոպերատիվների, գյուղատնտեսական մթերք վերամշակող­ների եկամուտների ավելացմանը։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ։

Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2․4 կետով (էջ 36) կարևորվում է գյուղատնտեսության ոլորտում գյուղատնտեսության ինտենսիվացումը, արդիական տեխնոլոգիաների ներդրումը և նպատակ է դրվել յուրաքանչյուր տարվա ընթացքում ինտենսիվ այգիներն ավելացնել 1000 հա-ով։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «գյուղատնտեսության ոլորտի մրցունակության և արդյունավետության բարձրացում» առաջնահերթությունում կարևորվում է ներդրումների արդյունավետության և մատչելիության բարելավումը, ոռոգման բնագավառում նոր համակարգերի զարգացման աջակցումը։

Կարգավորման նպատակը և բնույթը:

Նախագծի նպատակը ծրագրի շրջանակում շահառուների կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկի հստակեցումն է՝ ապահովելով ծրագրի իրականացման գործընթացի առավել արդյունավետ իրականացումը։

Նախագծով առաջարկվող փոփոխությունները միտված են ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկած գործնական խնդիրների կարգավորմանը։

Մասնավորապես, նախագծով առաջարկվում է ծրագրով ոռոգման արդիական համակարգերի պահանջվող փաստաթղթերի ցանկում թողնել պոմպի նույնականացման կոդի պարտադիր ներկայացման պահանջը, սակայն հանել ֆիլտրերի նույնականացման կոդերի պարտադիր ներկայացման պահանջը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործնականում ոռոգման արդիական համակարգերի ֆիլտրերի մի մասի վրա արտադրողների կողմից նույնականացման կոդեր չեն սահմանվում, ինչը դժվարություններ է առաջացնում շահառուների կողմից ծրագրի պահանջներին համապատասխան փաստաթղթերի ներկայացման հարցում։

Բացի այդ, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ներդրված միջոցների կամ համակարգերի անձնագրի կամ տեխնիկական բնութագրի ներկայացման ծրագրով սահմանված պահանջը՝ հաշվի առնելով, որ հաճախ ներդրված միջոցների անձնագիրը կամ տեխնիկական բնութագիրը բացակայում է, կամ նշված փաստաթղթերում առկա տվյալները ներկայացվում են տարբեր օտար լեզուներով և դրանց մեջ պարունակող տեղեկատվությունը որևէ էական կիրառելի նշանակություն չի ունենում ծրագրի շրջանակում ներդրվող միջոցի գնահատման գործընթացում։ Միաժամանակ, ներդրված միջոցների կամ համակարգերի տեխնիկական տվյալները և բնութագրերը, որպես կանոն, հասանելի են նաև արտադրողների պաշտոնական կայքէջերում կամ այլ ինտերնետային տեղեկատվական հարթակներում, ինչի արդյունքում նշված փաստաթղթերի պարտադիր ներկայացման պահանջը գործնականում առաջացնում է ավելորդ փաստաթղթերի ներկայացման պահանջ։

Նախագծով առաջարկվող փոփոխություններին տրվել է հետադարձ ուժ, հաշվի առնելով, որ ծրագրով վերոնշյալ փասատաթղթերի ներկայացման պահանջները սահմանելուց հետո ունեցել ենք ծրագրին դիմած շահառուներ, որոնք չեն կարողանում ապահովել փաստաթղթերի ներկայացման պահանջը։

     Նախագծով առաջարկվող փոփոխությունների ընդունումը պետական բյուջեում եկամուտների կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախա­րարու­թյան կողմից:

Ակնկալվող արդյունքը:

Նախագծի ընդունումը կնպաստի փաստաթղթերի ցանկի պարզեցմանը, լրացուցիչ պահանջների նվազեցմանը և կբարձրանա գործնականում ծրագրի իրականացման արդյունավետությունը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք Չալաբյան«Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին«Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՄհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովԵրկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանՍլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԱվետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանԵրևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետ
Ամենադիտված