Իհարկե ես վշտանում եմ` անարդարություն է տեղի ունեցել. թուրք գիտնականը` Հայոց ցեղասպանության մասին (տեսանյութ)
TVԻհարկե ես վշտանում եմ: Լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչ է զգում որպես թուրք, այս մասին նշեց Թուրքիայից մարդու իրավունքների ակտիվիստ և գիտնական Սայիթ Չեթինօղլուն, ով Երևանում մասնակցում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին, որի ընդմիջմանն էլ պատասխանեց նաև լրագրողների հարցերին: «Ես կարծում եմ, որ անարդարություն է տեղի ունեցել և 1915 թվականին բնակչության 20-25 տոկոսը ոչնչացվել է », – նշեց նա: