Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններին Մենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան» 90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումների Բանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով


Ջարդի ժամանակ անտեր մնացած երկու քույրերը հարևանի օգնությամբ կարողացել են փրկվել և Կարսից ոտքով հասնել Գյումրի. Արթուր Իսպիրյանը պատմում է իր արմատների մասին

Life.panorama.am-ը գրում է .

Պարզվում է՝ Արթուր Իսպիրյանը արմատներով Կարսից է, նրա նախնիներն էլ 1915թ-ին կյանքի գնով են փրկվել եւ հայտնվել Արեւելյան Հայաստանում:

«Իմ ունեցած տեղեկությունները այնքան էլ շատ չեն, բայց մայրիկիցս լսել եմ, որ նրա տատն ու քույրը 1915թ-ին Հայոց ցեղասպանության ժամանակ հազիվ են փրկվել: Նրանք 8 եւ 14 տարեկան քույրեր են եղել, որոնց ծնողներին թուրքերը սպանել են, իսկ եղբայրն այդ ժամանակ կռվել է Անդրանիկ Օզանյանի ջոկատում: Ջարդի ժամանակ անտեր մնացած երկու քույրերը հարեւանի օգնությամբ կարողացել են փրկվել եւ Կարսից ոտքով հասնել Գյումրի, ուր ապրել են ամերիկյան մանկատանը»,- պատմեց Արթուր Իսպիրյանն ու շարունակեց.

«Նրանց պատմության ուրախալի դրվագն այն է, որ այդ քույրերի եղբայրը հետագայում գալիս է Գյումրի, գտնում քույրերին եւ միասին տեղափոխվում են Երեւան ու ապրում «3-րդ մասում» գտնվող տնակում, որտեղ էլ ամուսնանում են ու արմատներ գցում այստեղ: Մայրս ջարդերից փրկված այդ կնոջ ամենափոքր աղջիկն է՝ Ջուլիետան, ով էլ ինձ պատմել է այս պատմությունը»:

Արթուր Իսպիրյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ կնոջ արմատներն էլ են Արեւմտյան Հայաստանից.

«Կնոջս պապի հայրը մահացավ 110 տարեկանում: Նա Ցեղասպանության ականատեսն է եղել ու մենք մինչ այսօր պահպանում ենք նրա ձայնով ձայնագրությունը, որի ժամանակ պատմում է իր տեսած ողջ դաժանությունների մասին: Միայն պատկերացնելն էլ շատ սարսափելի է, որ մեր հայրենակիցների նկատմամաբ նման կերպ են վարվել»,- պատմեց երգիչը:

Արթուր Իսպիրյանը շեշտեց, որ ամեն տարի ապրիլի 24-ին պարտադիր ողջ ընտանիքով իրենց տնից ոտքով գնում են Ծիծեռնակաբերդ.

«Որդիներս տեղյակ են մեր պատմության մանրամասներին, բայց առանձնակի դաժանությունների մասին գերադասել ենք, որ ավելի ուշ իմանան, երբ մեծանան: Շատ կարեւոր է, որ նրանք նախեւառաջ լցվեն հայրենասիրությամբ, այլ ոչ թե ատելությամբ: Ամեն  տարի մենք մեր ընտանիքով ոտքով գնում ենք Ծիծեռնակաբերդ, այս տարի կգնանք միայն ես ու տղաներս, քանի որ կինս ընդամենը օրեր առաջ է ոտքը վնասել եւ հիմա քայլել չի կարող: Ամեն դեպքում, կարեւոր չէ միայն ապրիլի 24-ին գնալ Ծիծեռնակաբերդ ու հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերին, մենք պարտադիր կնոջս հետ ավելի ուշ էլ կայցելենք Եղեռնի զոհերի հուշահամալիր»:

Ի դեպ, իր նախնիների պատմություններից զատ Արթուր Իսպիրյանը պատմեց նաեւ ընկերոջ պատմությունը.

«Ընկերս, ով հայրական կողմով հայ է, իսկ մայրական կողմով նորվեգացի, շատ հուզիչ պատմություն ունի, որն անգամ էկրանավորել է: 1915-թին նրա նորվեգացի տատը բարեգործական նպատակով եղել է Ադանայում եւ քանի որ նա եղել է շատ հարուստ  քաղաքպետի աղջիկ, մի ֆոտոխցիկ է ունեցել եւ բացառիկ լուսանկարներ է արել, որոնք այժմ ընկերս նվիրել է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Այն ժամանակ ընկերոջս հորը, ով ընդամենը 3 տարեկան է եղել, այդ նորվեգացի աղջիկը փախցրել եւ իր հետ տարել է Նորվեգիա ու իր ընտանիքի մասը դարձրել: Այժմ ընկերս իր արմատների եւ արյան կանչով տեղափոխվել է Հայաստան եւ մշտական բնակություն է հաստատել այստեղ»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով Իրանի արդյունաբերական գոտուն ԱՄՆ-ի հարվածներից 1,5 մլն տոննա վնասակար գազ է արտանետվել Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Թրամփը դեռ չի աջակցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուներից ոչ մեկին․ Politico Ռուբիոն դատապարտել է հուսիթների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա Սահմանային հսկողության համակարգի խափանումը ուշացումներ է առաջացրել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում ՌԴ-ն շարունակում է մնալ աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկը. Պուտին Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Մենք հավակնոտ ենք ու պայքարում ենք բոլոր ճակատներում․ Հենրիխ Մխիթարյան ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը «Իսայիաս» փոթորկի պատճառով Ֆլորիդայում և Ալաբամայում առնվազն 4 մարդ է զոհվել Ակտիվների ապասառեցում և «Լուկօյլ»-ի հետ գործարք. ինչ զիջումներ է ԱՄՆ-ն առաջարկել Ռուսաստանին՝ հրադադարի դիմաց Ռուսական պարարտանյութերը կարող են օգտագործվել հայկական այգիներում և մարզադաշտերում Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը նոր վիրահատություն է սպասվում «Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետ
Ամենադիտված