ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Սամվել Կարապետյանի հանդիպումը եզդիական համայնքի հետ «Ուժեղ Հայաստանի» հայտնվելը խառնեց իշխանության բոլոր հաշվարկները․ Ավետիք Չալաբյան Ահազանգեր ընտրություններից առաջ․ քաղաքացիները հայտնաբերում են իրենց հասցեներում գրանցված անհայտ անձանց Փաշինյանը պարտվեց բանավեճի ընթացքում, կպարտվի նաև ընտրություններում․ «Ուժեղ Հայաստան» դաշինք Որ քեզ ամեն տեղ խորոված ու խաշու (խաշլամա) են հյուրասիրում, չի նշանակում, որ Հայաստանում ծայրահեղ աղքատությունը վերացված է. Մենուա Սողոմոնյան Հունիսի 7-ին՝ ոչ Նիկոլին. կանխենք Հայաստանի վերածումը թուրք-ադրբեջանական ազդեցության գոտու․ Աննա Կոստանյան Երեկ մենք տեսանք, և ամբողջ Հայաստանը տեսավ, թե որքան անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան


Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի քաղաքական և հանրային կյանքի ամենամեծ մարտահրավերներից մեկը վերջին տարիներին դարձել է ոչ միայն քաղաքական բովանդակության ճգնաժամը, այլև կառուցողական երկխոսության, առողջ քննարկման և բանավեճի մշակույթի բացակայությունը։ Եթե որևէ հասարակության զարգացման մակարդակը կարելի է չափել նրա տնտեսությամբ, պետական ինստիտուտներով կամ անվտանգության համակարգով, ապա ոչ պակաս կարևոր ցուցիչ է նաև հանրային դիսկուրսի որակը, քանի որ հենց հանրային դիսկուրսն է ձևավորում քաղաքական որոշումների միջավայրը, հասարակական տրամադրությունները, քաղաքացիների քաղաքական գիտակցությունը և պետության երկարաժամկետ զարգացման ուղղությունները։

Այդ առումով Հայաստանը շարունակում է գտնվել բավականին մտահոգիչ իրավիճակում, քանի որ հանրային քննարկումների մեծ մասը հեռու է բովանդակային, փաստարկված և կառուցողական բնույթից, իսկ քաղաքական պայքարը հաճախ վերածվում է փոխադարձ մեղադրանքների, վիրավորանքների, պիտակավորումների և անձնական թշնամանքի հարթակի։ Քաղաքական համակարգում տեղի ունեցող փոփոխությունները միշտ չէ, որ ուղեկցվում են քաղաքական մշակույթի համապատասխան զարգացմամբ։ Ընդհակառակը, ներքաղաքական դաշտում աստիճանաբար ամրապնդվում են այնպիսի երևույթներ, որոնք ոչ միայն չեն նպաստում հանրային համերաշխության ձևավորմանը, այլև խորացնում են հասարակության ներսում առկա բաժանարար գծերը։

Վերջին տարիներին քաղաքական պայքարը հաճախ կառուցվել է ոչ թե գաղափարների, ծրագրերի, ռազմավարությունների կամ քաղաքական առաջարկների շուրջ, այլ անձերի նկատմամբ վերաբերմունքի հիման վրա։ Քաղաքական հակառակորդը շատ դեպքերում ներկայացվում է ոչ թե որպես այլընտրանքային տեսակետ ունեցող քաղաքական դերակատար, այլ որպես թշնամի։ Այդ գործընթացը դարձել է քաղաքական տեխնոլոգիաների կարևոր բաղադրիչներից մեկը։ Թե ով է դա ավելի շատ կիրառում, առանձին խոսակցության թեմա է, հիմա, հաշվի առնելով «լռության օրվա» գործոնը, զերծ կմնանք անուններ տալուց: Այս պարագայում կարևորը գլոբալ խնդիրն է: Քաղաքական դիսկուրսում ավելի հաճախ կարելի է հանդիպել պիտակավորման, սևացման, նվաստացման, վիրավորանքի և հանրային հեղինակազրկման փորձերի, քան բովանդակային քննարկումների։ Սա վտանգավոր միտում է, քանի որ առողջ ժողովրդավարության հիմքում ընկած է ոչ թե բոլորի համաձայնությունը, այլ անհամաձայնության քաղաքակիրթ կառավարումը։ Ժողովրդավարությունը չի ենթադրում, որ հասարակության բոլոր անդամները պետք է ունենան նույն կարծիքը։

Ընդհակառակը, ժողովրդավարությունը ենթադրում է տարբեր կարծիքների գոյություն, սակայն այդ տարբերությունները պետք է քննարկվեն փաստարկների, գաղափարների և ծրագրերի լեզվով։ Երբ քաղաքական դաշտում փաստարկը փոխարինվում է վիրավորանքով, գաղափարը՝ պիտակով, իսկ ծրագրային խոսքը՝ անձնական թշնամանքով, հասարակությունը կորցնում է իր զարգացման կարևորագույն մեխանիզմներից մեկը։

Այս խնդիրը հատկապես տեսանելի է դառնում նախընտրական և հետընտրական ժամանակահատվածներում։ Ընտրությունները ժողովրդավարական համակարգերում պետք է լինեն գաղափարների մրցակցության կարևորագույն հարթակ։ Քաղաքական ուժերը պետք է ներկայացնեն իրենց տնտեսական, արտաքին քաղաքական, սոցիալական, կրթական, անվտանգության և կառավարման ծրագրերը, բացատրեն դրանց իրագործման մեխանիզմները և համոզեն քաղաքացիներին իրենց առաջարկների արդյունավետության մեջ։

Սակայն Հայաստանի քաղաքական իրականության մեջ հաճախ կարելի է տեսնել լրիվ այլ պատկեր։ Քարոզարշավների, ինչու չէ՝ նաև հետընտրական գործընթացների ժամանակ հանրության ուշադրությունը հիմնականում կենտրոնացվում է անձերի վրա։ Քննարկվում են ոչ թե ծրագրերը, այլ քաղաքական գործիչների անհատական հատկանիշները, կենսագրությունը, անձնական հարաբերությունները կամ փոխադարձ մեղադրանքները։ Արդյունքում քաղաքական գործընթացի կենտրոնում հայտնվում է ոչ թե գաղափարը, այլ անձը։ Նույն երևույթը կարելի է նկատել նաև քաղաքական դեբատների ժամանակ։ Այն հարթակները, որոնք պետք է ծառայեն ծրագրերի ներկայացման և գաղափարների մրցակցության համար, հաճախ վերածվում են միմյանց վրա ցեխ շպրտելու և վիրավորանքների տարածքի։ Քաղաքական ուժերը ավելի շատ ժամանակ են հատկացնում միմյանց վարկաբեկելուն, քան սեփական ծրագրերը ներկայացնելուն։ Քաղաքացին, որը ցանկանում է հասկանալ, թե որ քաղաքական ուժն ինչ պատկերացում ունի երկրի զարգացման վերաբերյալ, շատ հաճախ այդ հարցի պատասխանը չի ստանում։ Փոխարենը նա ականատես է լինում անձնական հակամարտությունների, փոխադարձ մեղադրանքների և հուզական բախումների:

Ավելի մտահոգիչ է այն հանգամանքը, որ նման քաղաքական մշակույթը աստիճանաբար տարածվում է ամբողջ հասարակության վրա։ Հանրային դիսկուրսը միշտ չէ, որ սահմանափակվում է քաղաքական գործիչներով։ Քաղաքական էլիտայի վարքագիծը հաճախ օրինակ է ծառայում հասարակության համար։ Երբ քաղաքական առաջնորդները մշտապես օգտագործում են թշնամանքի, վիրավորանքի և պառակտման լեզուն, նույն տրամաբանությունը սկսում է վերարտադրվել նաև սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում, փորձագիտական շրջանակներում և առօրյա շփումներում։ Հասարակության տարբեր խմբեր սկսում են միմյանց ընկալել ոչ թե որպես նույն պետության քաղաքացիներ, այլ որպես հակառակ ճամբարների ներկայացուցիչներ։

տեղեկատվական մանիպուլ յացիաների վտանգը։ Երբ քաղաքական գործընթացները կառուցվում են հույզերի, այլ ոչ թե փաստերի հիման վրա, հանրությանը շատ ավելի հեշտ է մոլորեցնել։ Քաղաքացին սկսում է որոշումներ կայացնել ոչ թե տեղեկույթի, ծրագրերի կամ փաստարկների հիման վրա, այլ նախապես ձևավորված վերաբերմունքի ազդեցությամբ։ Նրան առաջարկվում է ոչ թե վերլուծել և գնահատել քաղաքական առաջարկները, այլ սիրել կամ ատել այս կամ այն անձին։ Այդպիսի միջավայրում հանրային կարծիքը դառնում է առավել խոցելի քարոզչության, մանիպուլ յացիաների և քաղաքական տեխնոլոգիաների նկատմամբ։

Սակայն խնդիրը միայն քաղաքական արդյունավետությունը չէ։ Այն ունի նաև սոցիալական և հոգեբանական խոր հետևանքներ։ Ատելության և թշնամանքի վրա կառուցված քաղաքական մշակույթը աստիճանաբար հիվանդացնում է հասարակությանը։

Այն ձևավորում է մշտական լարվածության, անվստահության և բաժանվածության մթնոլորտ։ Մարդիկ սկսում են կորցնել միմյանց լսելու ունակությունը։ Նրանք ավելի շատ ձգտում են հաղթել բանավեճում, քան հասկանալ դիմացինին։ Հասարակության ներսում նվազում է փոխադարձ վստահության մակարդակը, իսկ առանց վստահության հնարավոր չէ կառուցել ո՛չ արդյունավետ պետություն, ո՛չ ուժեղ տնտեսություն, ո՛չ էլ համախմբված հասարակություն։ Կարևոր է նաև հասկանալ, որ ցածրորակ դիսկուրսը խոչընդոտում է նոր գաղափարների առաջացմանը։ Երբ քաղաքական միջավայրը լցված է ագրեսիայով, պիտակավորումներով և թշնամանքով, շատ մասնագետներ, գիտնականներ, փորձագետներ և երիտասարդներ պարզապես խուսափում են ներգրավվել քաղաքական քննարկումներում։ Նրանք չեն ցանկանում հայտնվել թշնամանքի և վիրավորանքների թիրախում։ Արդյունքում հանրային կյանքից դուրս են մնում բազմաթիվ արժեքավոր մասնագիտական կարծիքներ, որոնք կարող էին նպաստել պետության զարգացմանը։

Այս իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է քաղաքական մշակույթի աստիճանական վերափոխում։ Առաջին հերթին պետք է վերականգնվի բովանդակային խոսքի արժեքը։ Հանրությունը պետք է սկսի ավելի շատ պահանջել ծրագրեր, ռազմավարություններ, հաշվարկներ և լուծումներ, այլ ոչ թե հուզական հայտարարություններ և փոխադարձ վիրավորանքներ։ Քաղաքական ուժերը պետք է հասկանան, որ երկարաժամկետ հաջողությունը հնարավոր չէ ապահովել միայն հակառակորդին սևացնելու միջոցով։ Անհրաժեշտ է առաջարկել զարգացման տեսլական, ներկայացնել գործնական լուծումներ և ձևավորել հանրային վստահություն սեփական գաղափարների նկատմամբ։

Այս գործընթացում առանձնահատուկ դեր ունեն ոչ միայն քաղաքական ուժերը, այլև կրթական համակարգը, լրատվամիջոցները, փորձագիտական համայնքը և քաղաքացիական հասարակությունը։ Բանավեճի մշակույթը ձևավորվում է ոչ միայն քաղաքական դաշտում, այլև ամբողջ հասարակության ներսում։ Եթե դպրոցներում, համալսարաններում, լրատվական հարթակներում և հանրային քննարկումներում խրախուսվեն փաստարկված խոսքը, քննադատական մտածողությունը և տարբեր կարծիքների նկատմամբ հարգանքը, ապա ժամանակի ընթացքում կձևավորվի նաև ավելի առողջ քաղաքական միջավայր։

Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները չափազանց լուրջ են, որպեսզի դրանք քննարկվեն անձնական հակակրանքների և քաղաքական պիտակների լեզվով։ Անվտանգության, տնտեսության, ժողովրդագրության, կրթության, տեխնոլոգիական զարգացման, արտաքին քաղաքականության և պետական կառավարման խնդիրները պահանջում են բարձրակարգ մասնագիտական քննարկումներ, ռազմավարական մտածողություն և երկարաժամկետ տեսլական։ Այդ խնդիրները հնարավոր չէ լուծել աղմուկով, փոխադարձ վիրավորանքներով կամ թշնամանքի մթնոլորտում։ Դրանք պահանջում են հասուն քաղաքական մշակույթ և առողջ հանրային դիսկուրս։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ստեփանավանում կարկուտից գառնարածը վնասվածքեր է ստացել, 60 գառնուկ uատկել էԵրկրաշարժ է գրանցվել ՀայաստանումԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրելՀայաստան-Ղազախստան՝ 1:1Խոշոր վթար Երևանում. Ցուցանակը կոտրվել է, իսկ երկաթե էլեկտրասյունը՝ տապալվելԱրտակարգ դեպք` Արարատի մարզումՍրտաբանը խոսել է առիթմիայի իրական վտանգի մասինՆոր թվային լուծում` տրանսպորտային համակարգումԵրևանում սպասվում են հորդառատ անձրևներ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըԵրբեք թույլ չենք տա, որ կլիմայի պաշտպանությունը և արդյունաբերությունը դառնան հակադիր․ Գերմանիայի կանցլերՎթար է. գրեթե 38 ժամ ջուր չի լինիԼիբանանի հարավում հրեական բանակը հարվածել է «Հըզբոլլահ»-ի թիրախներինԱրտակարգ իրավիճակ՝ Ստեփանավանում, մոտ 20 րոպե տեղացած կարկուտը ավերածություններ է արելՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» Հունիսի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն Մարուքյան
Ամենադիտված