Արտակարգ իրավիճակ՝ Ստեփանավանում, մոտ 20 րոպե տեղացած կարկուտը ավերածություններ է արել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12:30-ից սկսված մոտ 20 րոպե Ստեփանավան քաղաքում և հարակից վարչական շրջաններում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով քաղաքացիներին խոշոր չափի վնասներ են պատճառվել։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները նշում էին, որ սա աննախադեպ կարկուտ էր, որոշ տեղերում անգամ կարկուտի չափը հավի ձվի չափի էր հասնում։ Վնասվել են ավտոմեքենաներ, տան տանիքներ, պատուհաններ, ցանքատարածություններ։
Իսկ Ստեփանավանի քաղաքապետարանն անցել է արտակարգ աշխատանքային ռեժիմ։
Հետևեք մեզ՝ այստեղ