Իսրայելը hարվածել է Իրանի նավթաքիմիական համալիրներից մեկին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի բանակի զինծառայողները հարվածներ են հասցրել նավթաքիմիական համալիրին Իրանի հարավ-արևմտյան Խուզեստան նահանգի Բենդեր-Մահշեհր քաղաքում։ Այս մասին ասված է իսրայելական բանակի հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Վերջերս Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել մի քանի թիրախների Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Մահշեհրի նավթաքիմիական համալիրում», - ասված է Իսրայելի զինված ուժերի հաղորդագրության մեջ։
Իրանական Fars գործակալությունը հաստատել է օբյեկտին հասցված հարվածի փաստը և հայտնել մասնակի վնասի մասին։
Հետևեք մեզ՝ այստեղ