Կրակnցներ՝ Աբովյան քաղաքում, վիրավnր կա, ավտոտնակում հայտնաբերվել է «Mercedes Maybach» Հույս ունենք, որ ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա. Լեբեդև Ինչպես կփոխվի ոսկու գինը Գազ չի լինելու հունիսի 10-ին մի շարք հասցեներում Գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Շատ փայլուն ելույթ ունեցավ և պայծառ ապագա ունի, համոզված եմ». Նարեկ Հախնազարյանը՝ «Դասական Եվրատեսիլ 2026» -ի հաղթող մասնակցի մասին Պարոնյան թատրոնում կայացավ Նարինե Աբգարյանի «Զուլալի» հոգեբանական դրամայի պրեմիերան Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Երևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն ՑԱԽԱԼ-ը hարվածել է ՀԱՄԱՍ-ի ծովային ոստիկանության գլխավոր շտաբին և Գազայում զենքի երեք խոշոր պահեստների


Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները, կարծես, չբերեցին հայ հանրության կողմից այդքան սպասված արմատական և կտրուկ իշխանափոխությունը, եթե, իհարկե, ընդդիմությունը համակերպվի հրապարակված արդյունքների հետ։

Ընդդիմադիր դաշտը, առաջին տպավորությամբ, չկարողացավ ամբողջությամբ իրացնել իր առջև դրված առավելագույն նպատակները, և հակաեկեղեցական հստակ գործելաոճով հայտնի վարչախմբին հաջողվեց դեռևս պահպանել պետական ղեկը։ Այդուհանդերձ, բացառելով ինքնախաբեության գործոնը՝ վստահաբար պետք է արձանագրենք, որ ընդդիմության համար այս արդյունքը պարտություն համարելը կլինի կոպիտ ռազմավարական սխալ։ Սառնասիրտ քաղաքականության օբյեկտիվ լեզվով ասած՝ սա իշխող ուժի դիրքերի զգալի թուլացում է, քանի որ, ինչպես հասկանում եմ, նրանք վերընտրվեցին էապես պակաս լիազորություններով և վերջնականապես կորցրեցին իրենց նախկին բացարձակ իշխանությունը։ Ստեղծվել է միանգամայն նոր հավասարակշռություն, որը հայ ազգային ուժերից պահանջում է մարտավարական կտրուկ ու խելամիտ փոփոխություններ։ Այս իրողությունը հասկանալու համար պետք է դիմել Սուրբգրային իմաստությանը։ Ելք գրքում Աստված, խոսելով խոստացված երկրից թշնամիների վտարման մասին, ասում է. «Մեկ տարում նրանց քո առջևից չեմ հալածի, որպեսզի երկիրն ամայի չդառնա...Կամաց-կամաց նրանց կհալածեմ քո առջևից, մինչև որ դու բազմանաս և ժառանգես երկիրը» (Ելք 23 – 29։30)։ Սա մեծագույն դաս է մերօրյա իրականության համար։ Մինչ այժմ ողջ հանրային պայքարը տարվում էր մեծ մասամբ էմոցիոնալ գերսպասումներով և արագ հաղթանակի ակնկալիքով։ Այսօր արդեն ակնհայտ է՝ հակաեկեղեցական արշավի և ապազգային երևույթների դեմ պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված։

Կարծում եմ՝ գործող վարչախումբը այլևս չի կարող գործել նախկին ագրեսիվությամբ ու բացարձակ անպատժելիությամբ։ Սա բացառիկ ռազմավարական պատուհան է Սուրբ Էջմիածնի և էությամբ հայ հանրության համար՝ անցնելու երկարաժամկետ, հաստատուն դիրքային ամրապնդման և սեփական ռեսուրսների ճիշտ վերադասավորման։ Այս ընտրություններով հայ հանրությունը մասնակիորեն սահմանափակեց գործող իշխանության բացարձակ կամայականությունները (կրկնեմ, որ սա այն դեպքում, եթե հավաքական ընդդիմությունն ու ժողովուրդը համակերպվեն հայտարարված արդյունքների հետ)։ Իմ դիտարկմամբ, հաջորդ տրամաբանական փուլը պետք է լինի հոգևոր-մշակութային և գաղափարական դիմադրության խորացումը անմիջապես «գետնի վրա»՝ կրթական օջախներում, համայնքային կառույցներում և տեղական լրատվամիջոցներում ու սոցիալական հարթակներում։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ համախմբումն այս նոր իրավիճակում դառնում է ոչ միայն զուտ կրոնական հավատքի, այլև հայկական պետականության պահպանման գործնական, կենսական հարց։ Մեր գլխավոր խնդիրն է թույլ չտալ հուսահատության մուտքը ազգային ուժերի շարքեր։ Պայքարը չի ավարտվել, այն պարզապես տեղափոխվել է ավելի խորքային, արժեքային և երկարաժամկետ հարթություն, որտեղ հայ հոգու տոկունությունը միշտ հաղթելու է։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բաց մի թողեք այսօրվա գեղեցիկ աստղագիտական երևույթըԱրտակարգ դեպք. 2-ամյա աղջնակի են տեղափոխել «Մուրացան» բկՖիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն ավելացել էՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Վայոց ձորի մարզերումԷլեկտրաէներգիայի անջատումներ Երեւանում և մարզերումՎթար է. հունիսի 10/11-ին 24 ժամ ջուր չի լինելուՊատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանՀայաստան-Մոլդովա․ հայտնի են մեկնարկային կազմերըՄնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի "փոքրիկ" ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն ԱսլանյանՈւժեղ Հայաստանը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Հովհաննես ԻշխանյանԱռաջիկա ժամերին Վանաձոր համայնքում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ և կարկուտՆախատեսվում է խստացնել օտարերկրացիների համար ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգըՀաղթանակ թաղամասում թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել է օտարերկրացիՄիսը՝ 4200, պանիրը՝ 2500 դրամ. մթերքների գները՝ շուկայումՈղբերգական դեպք «ՎԱԶ-2107»-ը ճոպանուղու ճանապարհին բախվել է «Toyota»-ի, զոհ կաԸնդդիմադիր դաշտը պետք է արագ կողմնորոշվի, ձևակերպի անելիքներն ու հետևողականորեն առաջ շարժվի. ԱբրահամյանՎերցնել, թե չվերցնել մանդատները․ ի՞նչ պետք է անի ընդդիմությունըԿրակոցներ ԱՄՆ ավիակիրի վրա, մեկ նավաստի է զոհվել. ԶԼՄՄենք լիովին գիտակցում ենք հարյուր հազարավոր քաղաքացիների ձայնի, կամքի և սպասելիքների կարևորությունը. Արթուր ԴանիելյանԶինվորների քվեարկության ժամանակ խախտումները արձանագրած լրագրողին անմիջապես կանչել են վարժական հավաքի 2026թ․ ՀՀ ԱԺ համապետական ընտրությունների արդյունքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշ ընտրատեղամասերում հավաքել է ձայներ. Էդմոն ՄարուքյանԿրակnցներ՝ Աբովյան քաղաքում, վիրավnր կա, ավտոտնակում հայտնաբերվել է «Mercedes Maybach»Գագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3 օրյա այց ուներ՝ խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով․ Տոնոյան Հույս ունենք, որ ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա. Լեբեդև Հետընտրական խնդիրների, հիասթափության և պայքարի շարունակականության մասին. Արմեն Մանվելյան Ես, Արշակ Կարապետյանս, պատրաստ եմ ցանկացած պայքարի հանուն Հայաստանի Հանրապետության Նվիրվում է ընտրակեղծարար Նիկոլին ու Վահագին. Էդմոն ՄարուքյանԻնչպես կփոխվի ոսկու գինը Գազ չի լինելու հունիսի 10-ին մի շարք հասցեներում Գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի ՀՃԿ ղեկավար, ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանի հայտարարությունը«Շատ փայլուն ելույթ ունեցավ և պայծառ ապագա ունի, համոզված եմ». Նարեկ Հախնազարյանը՝ «Դասական Եվրատեսիլ 2026» -ի հաղթող մասնակցի մասին Պարոնյան թատրոնում կայացավ Նարինե Աբգարյանի «Զուլալի» հոգեբանական դրամայի պրեմիերան Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Երևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն ԶՊՄԿ-ում արյունատվության ակցիաները վաղուց դարձել են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր նախաձեռնություններից մեկըՑԱԽԱԼ-ը hարվածել է ՀԱՄԱՍ-ի ծովային ոստիկանության գլխավոր շտաբին և Գազայում զենքի երեք խոշոր պահեստների Պերովսկիտի առաջընթաց. Գիտնականները ստեղծել են պերովսկիտային արևային մարտկոց 26.25% արդյունավետությամբ և 24,000 ժամ կյանքի տևողությամբ Եթե ՔՊ-ի 8 պատգամավոր փոխի որոշումը, Փաշինյանը կկորցնի աթոռը. Նարեկ ԿարապետյանԱնհրաժեշտ է ընտրությունների արդյունքները վիճարկել ՍԴ-ում. «Հայաքվե» Իսկ ողբերգությունն այն է, որ այդ նախկին-ներկա պայքարը չի ավարտվել և դեռ շարունակվում է. Էդմոն ՄարուքյանԱյսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար Սամվել Կարապետյանի գլխավոր արդյունքը Հորմուզի շրջանում ամերիկյան մшրտական ուղղաթիռ է կnրծանվել Նիկոլի համար մեծ պրոբլեմ կլինի, եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները, բայց վերցնելու են. Մարուքյան Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով
Ամենադիտված