Վերցնել, թե չվերցնել մանդատները․ ի՞նչ պետք է անի ընդդիմությունը
Ըստ մամուլի հրապարակումների՝ Հայաստանում խոհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցած մի շարք խախտումներից և վարչական ռեսուրսի կիրառումից հետո խոհրդարան անցած ընդդիմադիր ուժերը, մասնավորապես՝ Ուժեղ Հայաստանը ներկա պահին քննարկում է մանդատներից հրաժարվելու մասին։
Հայաստանում և, առհասարակ, աշխարհում որևիցե լուրջ քաղաքական ուժ ընտրությունների չի մասնակցում ընդդիմություն դառնալու համար, սակայն դա չի ենթադրում, որ չհաղթելու դեպքում այդ բոլոր ուժերը պետք է անմիջապես հրաժարվեն մանդատից։
Եկե’ք գնահատենք պարզ՝ արդյոք ընդդիմությունը պետք է վերցնի մանդատը, թե ոչ՝ պատասխանելով հետևյալ հարցերին.
Արդյոք մանդատ չվերցնելով՝ ընդդիմությունը վնասում է Փաշինյանին և հարցականի տակ դնում իր լեգիտիմությունը։
Պատասխան՝ Միանշանակ ոչ։ Թվում է՝ ընդիմության կողմից մանդատ չվերցնելը հարված է Փաշինյանի կառավարությանը՝ կարծես ցույց տալով, որ համակարգը ճգնաժամի մեջ է, սակայն այդ դեպքում Փաշինյանը այդ դեպքում ստանում է 100%-անոց խորհրդարան և ցանկացած հարց կարողանում է լուծել ինքնուրույն՝ առանց ընդդիմության և որևիցե մեկի հետ հաշվի նստելու։ Ինչ վերաբերում է լեգիտիմությանը, նա ունի ԱՄՆ և Եվրամիության աջակցությունը, որոնք արդեն շնորհավորել են վերջինիս, ինչը հնարավորություն է ընձեռելու ցանկացած որոշման կամ գործողության մասով թափ տալ լեգիտիմությամբ և ժողովրդի մանդատով։
Ընդդիմությունը ավելի ուժե՞ղ է լինելու մանդատով, թե առանց մանդատի։
Եթե ընդդիմությունը չվերցնի մանդատը, ապա, բնականաբար, կարճաժամկետ ապագայում կարող է փողոց գեներացնել, սակայն այսօր՝ փողոցային պայքարի մի շարք անհաջող փորձերից հետո և բռնությունների աննախադեպ ալիքով պայմանավորված պատրաստ չէ դուրս գալու արդյունավետ և հաղթական փողոցային պայքարի։ Այս պարագայում ընդդիմությունը պետք է քննարկի մանդատները վերցնելու և ինստիտուցիոնալ պայքար սկսելու հարցը՝ զրկելով Փաշինյանին խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն և ձայների ⅗ ունենալու հնարավորությունից, ինչպես նաև սահմանափակելով Փաշինյանի բացարձակ իշխանությունը՝ նշանակել մի շարք առանցքային պաշտոնյաների՝ գլխավոր դատախազին, սահմանադրական և վճռաբեկ դատարանի դատավորներին, մարդու իրավունքների պաշտպանին, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, կենտրոնական բանկի նախագահին և խորհրդի անդամներին, հաշվեքննիչ հանձնաժողովի նախագահին և անդամներին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նաև խոհրդարանական ընդդիմությանը ավելի հեշտ կլինի համակարգել և չթույլատրել անկլավների, մասնավորապես՝ Տիգրանաշենի հանձնման, ինչպես նաև նոր սահմանադրության ընդունման ու Անկախության հռչակագրի չեղարկման հարցը։
Խոհրդարան չանցած ընդդիմությունը միանշանակ չպետք է փոշիացնի իրեն բաժին հասած շուրջ 550 հազար ձայները և գնա խորհրդարան՝ ինստիտուցիոնալ պայքար սկսելու համար, ինչպես դա արեց այսօրվա իշխանություն դարձած Նիկոլ Փաշինյան 2017 թվականի ընտրություններից հետո, երբ խորհրդարանական ընտրություններից հետո նորաթուխ՝ 7 տոկոս ձայն ստացած ընդդիմությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և «ԵԼՔ» դաշինքի, վերցրեց մանդատները և սկսեց ինստիտուցիոնալ պայքարը՝ խորհրդարանական ամբիոնը և խորհրդարանային ընդդիմադիր ռեսուրսը օգտագործելով իշխանությունների դեմ պայքարի համար, որը հիմք հանդիսացավ ճիշտ ժամանակին փողոցային պայքար ստեղծելու և իշխանափոխություն անելու համար։