Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն ավելացել է
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած 7.8 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 41-ի, հաղորդում է GMA News-ը։ Քաղաքացիական պաշտպանության գրասենյակի տվյալներով՝ վիրավորվել է ավելի քան 470 մարդ, ևս չորսը անհետ կորած են։
Տեղական իշխանությունները հայտնում են, որ Մինդանաո կղզում վնասվել է մոտ 1900 շենք, այդ թվում՝ դպրոցներ, հիվանդանոցներ և բնակելի շենքեր, որոնցից մոտ 1500-ը լիովին ավերվել են։ Ջեներալ Սանտոս քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն։ Երկրաշարժից տուժել է Ֆիլիպինների տարածաշրջանի ավելի քան 145,000 բնակիչ։
Ֆիլիպիններում Ռուսաստանի դեսպանատունը նախկինում ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ ռուս դիվանագետները կապի մեջ են «Ֆիլիպինների համապատասխան մարմինների հետ և ներկայումս որևէ տեղեկություն չունեն աղետի հետևանքով վիրավորված ռուս քաղաքացիների մասին»։
Հետևեք մեզ՝ այստեղ