Սյունիքում 42-ամյա տղամարդը հայտնել է, որ հարևանը մահակով ծեծի է ենթարկել իրեն
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունիսի 7-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 03։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 42-ամյա Մհեր Թ․-ն և հայտնել, որ հարևան Սաքոն իրեն ծեծի է ենթարկել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողներին Մհեր Թ․-ն հայտնել է, որ ժամը 03։30-ի սահմաններում Խնձորեսկ բնակավայրի սուպերմարկետի հարակից տարածքում համագյուղացի 30-ամյա Սարգիս Բ․-ն հանդիպել է իրեն և հարցրել, որ նախկին միջադեպի վերաբերյալ ինչու է հաղորդում ներկայացրել ոստիկանություն և մեքենայից հանելով մահակը հարվածներ է հասցրել մարմնի տարբեր հատվածներին պատճառելով մարմնական վնասվածք։
Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։
Հետևեք մեզ՝ այստեղ