Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. ԵՄ արտաքին գործերի մամուլի քարտուղար Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ 96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ 1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Իսրայելը դուրս չի գա Գազայում, Լիբանանում և Սիրիայում անվտանգության գոտիներից. Իսրայելի ֆինանսների նախարար Հնդկաստանի հյուսիսում թունելի փլnւզման հետևանքով յոթ մարդ է զnhվել Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է


Քլունին ստիպեց աշխարհին խոսել հայերի ձայնով . միջազգային ԶԼՄ-ների անդրադարձը

Միջազգային

Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել են Հայաստանի մայրաքաղաք Երևանում ապրիլի 24-ին իրականացված «Ավրորա» մրցանակաբաշխությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, The New York Time s-ը նշել է, որ Բուրունդիի Խաղաղության տան (Maison Shalom) հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն արժանաժել է առաջին մրցանակին: «Մրցանակը ստեղծվել է ի հիշատակ մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության»,- գրում է թերթը: Այն ներկայացնում է մրցանակակրի` Բարանկիցեի պատմությունը և նշում, որ բացի ստացած 100 հազար ԱՄՆ դոլարից, 1 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրվի երեք կազմակերպությունների՝ մարդասիրական օգնության, որբերին խնամելու և երեխաների աղքատության դեմ պայքարելու նպատակով: Դրանք են՝ Fondation du Grand-D uc et de La Grande-Duchesse du Luxembourg (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի և Մեծ Դքսուհու հիմնադրամ), Fondation Jean-François Peterbroeck («Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամ) և Fondation Bridderlech Deelen Luxembourg («Բրիդերլեխ Դելեն» հիմնադրամ):

Բրիտանական The Telegraph պարբերականը մեջբերել է մրցանակաբաշխության ժամանակ Քլունիի հորդորն աշխարհին, որով կոչ էր արել հիշել, որ փախստականները սովորական մարդիկ են` «իմ և ձեզ նման»: «Պարզագույն ճշմարտությունն այն է, որ մենք բոլորս այս գիշեր այստեղ ենք, քանի որ ժամանակին ինչ-որ մեկը բարություն է արել: Մենք բոլորս այն լավ մարդկանց ուսերին ենք, ովքեր չանտեսեցին մեզ, երբ մենք դրա կարիքն ունեինք»,- մեջբերել է լրատվամիջոցը` ներկայացնելով Իռլանդիայից եկած Քլունիների պատմությունը: Պարբերականը գրել է, որ «Ավրորա» մրցանակի առաջին հաղթողն այն մարդն է, ով 30 հազար մարդ է փրկել:

«Մի անգամ Հիտլերն ասել է. «Սակայն ո՞վ է հիշում հայերին: Պատասխանն է` ամբողջ աշխարհը: Ահա թե ով»,- «Ավրորա» մրցանակաբաշխության ժամանակ Ջորջ Քլունիի խոսքերն է մեջբերել The Hollywood Reporter-ը` նշելով, որ հայտնի դերասանն ու գործիչը ողջ աշխարհին հորդորել է ճանաչել հայերի նկատմամբ 1915 թվականին իրականացված կոտորածները որպես Հայոց ցեղասպանություն: Լրատվամիջոցը նշում է, որ թեպետ ողջ աշխարհում շատ երկրներ են պաշտոնապես 1915-ի դեպքերն անվանել «ցեղասպանություն», սակայն ԱՄՆ-ն դեռ այդ քայլը չի կատարել:  The Hollywood Reporter-ն ընդգծում է, որ այս հարցում մեծ դիմադրություն է ցույց տալիս Թուրքիան:

«Քլունին կարևոր ձայն է դարձել` ի պաշտպանություն այն երկրների, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ինչը, ի դեպ, չի արել Միացյալ Նահանգները»,- գրում է USA Today լրատվականը` ներկայացնելով մրցանակաբաշխության մանրամասներն ու դրա հաղթողի անձնական պատմությունը:

«Օսկարակիր դերասանը պատմել է իր նախնիների պայքարի պատմությունը, ովքեր 19-րդ դարում հեռացել են Իռլանդիայից, և կոչ արել մարդկանց հավատալ, որ իրենք կարող են ինչ-որ բան փոխել»,- նման խոսքերով բրիտանական The Guardianպարբերականն անդրադարձել է «Ավրորա» մրցանակաբաշխության ժամանակ հայտնի դերասան Ջորջ Քլունիի ելույթին: Լրատվամիջոցը ներկայացրել է մրցանակաբաշխության մանրամասներն ու դրա հաղթողին: The Giardian-ը պատմել է, որ նախքան երեկոյի արարողությունը` Քլունին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ այցելել է հուշահամալիր` հարգելու «այն 1 .5 միլիոն հայերի հիշատակը, ովքեր սպանվել են Օսմանյան կայսրությունում»: «Մրցանակաբաշխության ժամանակ Քլունին կոչ արեց աշխարհին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»,- գրել է բրիտանական լրատվամիջոցը:

«Ավրորա» մրցանակաբաշխությանն անդրադարձել է նաև BBC-ն` նշելով, որ դա հումանիտար մրցանակ է` հիմնված Հայոց ցեղասպանության վերապրածների կողմից` ի հիշատակ նրանց, ովքեր փրկել են իրենց:

Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ ՍարգսյանԿապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըԻ՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ Կարապետյան Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՉեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ ՂազինյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանԱղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. ԵՄ արտաքին գործերի մամուլի քարտուղար Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Արդյունաբերության կուլիսներում․ ինչ է իրականում կանգնած մեկ տոննա հանքաքարի հետևում 96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ունենալ. Արմեն Գևորգյան1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Իսրայելը դուրս չի գա Գազայում, Լիբանանում և Սիրիայում անվտանգության գոտիներից. Իսրայելի ֆինանսների նախարար Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան Փաշինյանը տարիներ շարունակ իրականացնում է ազգային էլիտաների հետապնդում. Լարիսա ԱլավերդյանԴավիթ Ղազինյանը առաջադրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահՀայաստանում օտարերկրյա ներդրումները շատ ե՞ն. եթե շատ չեն, ի՞նչու շատ չեն. Արամ Վարդևանյան Հնդկաստանի հյուսիսում թունելի փլnւզման հետևանքով յոթ մարդ է զnhվել Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Երևանի ևս 2 փողոցում գորգի տեսքով հետիոտնային անցումներ կլինեն․ ի՞նչ է հայտնի Պուտինը պատրաստ է ընդունել ԱՄՆ բանագնացներին․ Լավրով Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank
Ամենադիտված