ԿԳՄՍՆ-ն փոխում է մարզերում ուսուցիչների թափուր տեղերի համալրման կարգը
TVՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Iravaban.net-ը ուսումնասիրել է e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված նախագծերից ԿԳՄՍ նախարարության հերթական նախաձեռնությունը, որով առաջարկվում է փոփոխել մարզերի պետական ուսումնական հաստատություններում ուսուցիչների թափուր տեղերի համալրման կարգը»։
Միջոցառմանիրականացման անհրաժեշտությունը և նպատակը.
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2013 թվականի ապրիլի 15-ի N 396-Ն հրամանում փոփոխությունը պայմանավորված է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում պետական ուսումնական հաստատությունում ուսուցչի թափուր տեղ առաջանալու դեպքում գործող կարգավորումներին համապատասխանեցնելու ուղղությամբ փոփոխություն կատարելու անհրաժեշտությամբ:
Կարգավորմանընթացիկիրավիճակը և առկա խնդիրները.
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2013 թվականի ապրիլի 15-ի «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մարզերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգը սահմանելու մասին» N 396-Ն հրամանի համաձայն՝ մարզերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան գործուղված մասնագետի առկայության դեպքում մինչև հաջորդ ուսումնական տարվա սկիզբը ուսուցչի թափուր տեղը լրացնելու համար առնվազն երկու անգամ հայտարարվում է մրցույթ` մինչև հաղթող ճանաչվելը։
Այս դրույթը հակադրության մեջ է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի գործող կարգավորման հետ, ըստ որի՝ պետական ուսումնական հաստատությունում ուսուցչի թափուր տեղ առաջանալու դեպքում այն համալրվում է մրցութային հիմունքներով, բացառությամբ նպատակային ուղեգրով մասնագիտական կրթություն ստացած թեկնածուի առկայության կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից մարզերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղվելու դեպքում, եթե մինչ այդ առնվազն 1 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չի համալրվել:
Միջոցառմանիրականացումիցակնկալվող արդյունքը.
Սույն փոփոխությամբ կհստակեցվի Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի կարգը։ Կկարգավորվի օրենսդրության մեջ առկա իրավական հակասությունը։
«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2013 թվականի ապրիլի 15–ի N 396-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների, լրացուցիչ ծախսերի ավելացում չի նախատեսում:
«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2013 թվականի ապրիլի 15–ի N 396–Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
Հետևեք մեզ՝ այստեղ