Ֆրանսիայում ֆերմերը պարզել է, որ 32 տարի շարունակ պետական գրառումներում գրանցված է եղել որպես մահացած
BlogՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի հարավում բնակվող մի ֆերմեր իմացել է, որ 32 տարի շարունակ պետական գրառումներում գրանցված է եղել որպես մահացած, հաղորդում է France 3-ը շաբաթ օրը։
«Այս պատմությունը, որին դժվար է հավատալ, հետապնդում է Վերտ Լուարում բնակվող ֆերմերների մի ընտանիքի։ Հայրը՝ Պատրիսը, 32 տարի շարունակ համարվում է մահացած, մինչդեռ, իրականում, նա ողջ է», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ապրիլին ընտանիքը նամակ է ստացել առևտրային դատարանից, որում պահանջվում էր թարմացնել իրենց գյուղատնտեսական կոոպերատիվի գրառումները, քանի որ փաստաթղթերում նշված կառավարիչը, ենթադրաբար, մահացած է եղել, հաղորդում է France 3-ը։ Հակառակ դեպքում, ընկերությունը կհեռացվեր գրանցամատյանից։ Այս կերպ ֆերմերն իմացել է, որ 1994 թվականից ի վեր գրանցված է որպես մահացած։
Հեռուստաալիքը հայտնել է, որ տղամարդու բողոքարկումից հետո դատարանը ենթադրել է, որ նրա ընտանիքում մահացած անվանակից կա, սակայն ֆերմերը հերքել է դա։ Հետևաբար, դատարանի գրասենյակը պահանջել է նրա ծննդյան վկայականից քաղվածք՝ տեղեկատվությունը կրկնակի ստուգելու համար։
Ընտանիքը դատարան է ներկայացրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, սակայն դեռևս ոչ ոք չի կարողացել բացատրել սխալը, նշվում է հոդվածում։
Հետևեք մեզ՝ այստեղ