Ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Առափնյա փողոցում երեխան ընկել է գետը․ ՆԳՆ ՓԾ
PhotoՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ահազանգի հիման վրա դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Դեպքի վայրում փրկարարների և ոստիկանների կողմից իրականացվում են որոնողական աշխատանքներ։
ՆԳՆ փրկարար ծառայություն
Հետևեք մեզ՝ այստեղ