Վենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճում Լիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք


HandArt-ում կայացավ «Մեր Կարմիր Կանաչ տունը» ներկայացման առաջնախաղը

Մշակույթ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«ՀանդArt» մշակութային այգում  հունիսի 13-ին և 14-ին տեղի ունեցավ նոր «Մեր Կարմիր Կանաչ տունը» ներկայացման առաջնախաղը։ Ընտանիքի, սիրո և արվեստի մասին այս տրագիկոմեդիայի սցենարը գրել  է Տիգրան Գյուլումյանը, իսկ բեմադրել է Արթուր Սարիբեկյանը։ Գլխավոր դերերը մարմնավորում են Ջուլիետա Ստեփանյանը և Սամվել Բաղինյանը, ներկայացման մեջ ներգրավված են նաև Իշխան Ղարիբյանը, Արուս Գրիգորյանը, Անի Պետրոսյանը և Տիգրան Գյուլումյանը։ 

Ընտանիքը կանգնած է բարդ իրավիճակի առաջ, զավակները՝ Արուսի և Իշխանի դերակատարները, փորձում են տալ իրենց լուծումը, որը ծնողների սրտով չէ։ Լարված իրավիճակում հայտնվում է սկանդալային լրագրողը՝ Անի Պետրոսյանի կերպարը, որը դառնում է նրանց հաջողության գրավականը։

«Մեր Կարմիր Կանաչ տունը» ներկայացում է, որտեղ հումորը թաքցնում է խորը ցավը, լռությունը բացահայտում է չասված խոսքերը, իսկ թվացյալ սովորական հարաբերությունները՝ մարդու ամենաանձնական զգացմունքները։ Դերասանների խոսքով՝ ներկայացման մեջ քննվող թեմաներն արդիական են բոլոր ընտանիքների համար։  Ներկայացված խնդիրներն ու հարցերը հատկապես տարածված են հայկական ընտանիքներում՝ հայրենիքը լքելու մտքեր, պատերազմի հետևանքներ, սերունդների բախում, սեր և պատասխանատվություն։

«Թատրոնի եզակի առանձնահատկություններից մեկն այն է, որ  խաղացանկում ներառված են բացառապես հայ հեղինակների ստեղծագործություններ՝ թե՛ ժամանակակից, թե՛ դասական։ Այսինքն՝ մեր թատրոնը միայն հայերի մասին է», - նշեց Գյուլումյանը։

Դերասանների խոսքով՝ նման կազմի հետ աշխատելը հաճույք էր, ուրախություն և մեծ պատիվ: Երկար փորձեր, իմպրովիզներ ու արդեն հանդիսատեսը տեսնում է ներկայացման վերջնական տարբերակը։ Կազմը շեշտում է՝ ժամանակակից խնդիրները դիպչում են հանդիսատեսի սրտին՝ նրանց տալիս մտորելու առիթ, թե ինչպես վարվել բարդ իրավիճակում։

 Թատրոնի պրոդյուսեր  Գյուլումյանը նշեց, որ HandArt թատրոնը դարձել է նոր թատերական շարժման՝ «նեո-նատուրալիզմի» առաջին ներկայացուցիչն աշխարհում։  Նա պատմեց, որ ամիսներ առաջ՝ Միջազգային թատերական ֆորումում, հայ թատերագետ Անուշ Ասլաբեկյանը ներկայացրել էր HandArt թատրոնի գործունեության, դրա հայեցակարգի և առանձնահատկությունների վերաբերյալ իր հետազոտությունը, որը միջազգային լրատվամիջոցների ուշադրությանն էր արժանացել։ Դրան հաջորդել էր կազմակերպության ղեկավարության կոչը՝  արտոնագրել HandArt թատրոնը, քանի որ նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ այս հայկական թատրոնը եզակի է աշխարհում իր ձևաչափով և ոճով։

«Աշխարհում կան բազմաթիվ բացօթյա թատրոններ և ներկայացումների վայրեր։ Բայց մենք առաջինն ու միակն ենք, որ ստեղծել ենք բացօթյա թատրոն՝ մշտական խաղացանկով», - ասաց Գյուլումյանը՝ հավելելով, որ HandArt-ը ճանաչվել է որպես նոր թատերական շարժման՝ «նեո-նատուրալիզմի» ներկայացուցիչ։

 

Հետևեք մեզ՝ այստեղ

Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավորԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԱդրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան
Ամենադիտված