Մարդիկ չեն ցանկանում հավատալ, որ ավտոբուսի պայթյունը ահաբեկչություն չի, եթե անգամ պաշտոնական հայտարարվի
BlogԷդգար Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Գիտե՞ք աբսուրդը որն է: Մարդիկ չեն ցանկանում հավատալ, որ ավտոբուսի պայթյունը ահաբեկչություն չի, եթե անգամ պաշտոնական հայտարարվի, որ ահաբեկչությունն այնտեղ տեղ չունի մեկա գտնվելու են «փորձագետներ» ովքեր շարունակելու են խոսել ահաբեկչության մասին ու գիտե՞ք ինչո՞ւ, որովհետև այդպես ավելի ռոմանտիկ է: Քիչ է մնում որոշները ասեն .«Ուռաաաաաաաաաաաաաաաաաաա Հայաստանում էլ ահաբեկչություն եղավ», որովհետև այդպես գլուխ գովալը հեշտ է:
Մարդ էլ կա ծանոթ է փնտրում ավտոբուսի մեջ կամ հարակից տարածքներից, որ բիսեդկում լուրջ դեմքով պատմի, թե ինչպես է ինքը այդ պահին կանգնած եղել ավտոբուսի մոտ:
Ցավակցում եմ մահացածների հարազատներին ու շուտափույթ առողջություն եմ մաղթում տուժողներին: Մարդի՛կ մարդու կյանքը թանկ է ու երկու բառ ավել գրելու համար պետք չէ, կորցնել մարդկային դիմագիծը: