Շիշը կոտրելուց հետո վախենալով պատժից՝ աղջիկը տնից հեռացել է ու 22 տարի չի վերադարձել այնտեղ
LifeՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չինաստանում 9 տարեկան աղջիկը լոգարանում շիշ կոտրելուց հետո՝ վախենալով, որ իրեն կարող է պատժեն, փախել է տնից։ Այս մասին գրել է South China Morning Post-ն։
2004 թվականին 9-ամյա Լյուն խաղալու ժամանակ պատահաբար կոտրել էր լոգարանում գտնվող ապակե շիշը։ Վախենալով մոր զայրույթից՝ նա հեռացել է տնից։ Ծնողները երեք օր փնտրել են նրան՝ գովազդ տեղադրելով տեղական հեռուստատեսությամբ, բայց ապարդյուն։ Այդ ընթացքում, փախած աղջկան որդեգրել է մի տղամարդ, որը նրան գտել է բանջարեղենի շուկայում։
Տարիներ անց, այժմ արդեն 31-ամյա Լյուն, կամավորների և ոստիկանության օգնությամբ, գտել է իր ընտանիքին և վերադարձել իր հայրենի գյուղ։ Հարազատները տոնական ընդունելություն են կազմակերպել նրա համար։ Լյուն ներողություն է խնդրել ծնողներից՝ նրանց այդքան տառապանք պատճառելու համար։ Նա դեռ չի որոշել՝ արդյոք մշտապես կմնա ընտանիքի հետ հայրենիքում, թե ոչ։
Հետևեք մեզ՝ այստեղ