Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստին
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի՝ օգոստոսի 15-ին նախատեսված նիստին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտնել է Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Փաշինյանն ասել է, որ մասնակցելու է այդ նիստին և զբաղվելու է այն խնդիրներով, որոնք առաջացել են՝ կապված հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների հետ՝ շեշտելով, որ այսօր էլ Հայաստանի կառավարությունն այդ խնդիրներով զբաղվում է։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ներմուծման սահմանափակումներ էր կիրառել հայկական բազմաթիվ ապրանքների նկատմամբ, որոնք մինչ օրս շարունակվում են։ Այդ օրերին Ռուսաստանից նաև պարբերաբար հայտարարություններ էին հնչում, որ Հայաստանը պետք է հնարավորինս արագ կողմնորոշվի Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցում։
Ընտրությունների քարոզարշավի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ընտրություններից հետո ինքը մասնակցելու է ԵԱՏՄ-ի նիստերին և զբաղվելու է այդ խնդիրների լուծմամբ։
Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստը հրավիրված է օգոստոսի 15-ին և կանցկացվի Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում։
Հետևեք մեզ՝ այստեղ