Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ
ՔաղաքականությունՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 26-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀÕ € օրենքում լրացումներ կատարելու մասին, «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասիÕ ¶» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,
«Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: