ՀՕՊ հերթապահ միջոցներով nչնչացվել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 239 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՕՊ հերթապահ միջոցներով ոչնչացվել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 239 ԱԹՍ։ Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցներով որսացվել և ոչնչացվել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 239 անօդաչու թռչող սարք Աստրախանի, Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Օրյոլի, Ռոստովի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության, Ադըղեայի Հանրապետության տարածքներում, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրատարածքների վրա»,- գրված է հաղորդագրության մեջ։
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետանքով չորս մարդ զոհվել է, հայտնել է Ռուսաստանի կողմից նշանակված՝ անեքսիայի ենթարկված թերակղզու ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
«Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ-ների կողմից Կերչի թերակղզուն հասցված հարձակման հետևանքով չորս մարդ զոհվել է, 28-ը՝ տուժել»,- հայտնել է Սերգեյ Ակսյոնովը։
Հետևեք մեզ՝ այստեղ