Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը դարձել է վերջին 126 տարվա ընթացքում ամենաուժեղը․ NYT
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չորեքշաբթի երեկոյան Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժն ամենաուժեղն է եղել երկրում 1900 թվականից ի վեր գրանցված երկրաշարժերի թվում։ Այս մասին հայտնում է The New York Times թերթը։
«Ժամանակակից սարքերով արված արձանագրությունները հասանելի չեն եղել 1900 թվականին, ինչի համար էլ երկրաշարժի մագնիտուդը հաշվարկվել է՝ հիմնվելով տվյալ տարածքում եղած ավերածությունների և հետևանքների մասին տեղեկությունների վրա»,- պարզաբանել է ԱՄՆ Երկրաբանական ծառայության երկրաֆիզիկոս Փոլ Էռլը։
1900 թվականին տեղի ունեցած երկրաշարժը, որը ստացել էր «Սան Նարսիսո» անվանումը, ունեցել է 7․7 մագնիտուդ ուժգնություն։ Այն ժամանակ Կարակասում զոհվել է 21 մարդ, տուժել՝ 50-ը, ավերվել է մոտ 300 տուն, ինչպես նաև վնասվել են կառավարական շենքերն ու համալսարանը։ Վենեսուելան գտնվում է Հարավային Ամերիկայի և Կարիբյան տեկտոնական սալերի սահմանագծում, ինչի պատճառով երկրաշարժերն այստեղ բավականին հաճախ են լինում։
Հետևեք մեզ՝ այստեղ