Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի հաղոդմամբ՝ ժամը 08:20-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում՝ «Դոմուս»-ի դիմաց, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Պողոս Ի.-ի վարած «Toyota» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Հայկ Բ.-ի վարած Երևանի 103 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Շտապօգնությունը բուժառուին հիվանդանոց տեղափոխելիս է եղել։ Բուժառուն մեկ այլ ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։
«Toyota»-ի վարորդն աշխատում է ավտոդպրոցներից մեկում՝ որպես ավտովարման հրահանգիչ։
Հետևեք մեզ՝ այստեղ