Մինսկը դիվանագիտական նոտա է ուղարկել Կիևին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինան դիվանագիտական նոտա է ստացել Բելառուսից սահմանային գոտի այցելությունների կանոնակարգի վերաբերյալ, սակայն Մինսկը հղում է կատարել անվավեր փաստաթղթերի վրա, ուրբաթ օրը լրագրողներին ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։
«Մենք Մինսկից նոտա ենք ստացել, որի համաձայն՝ նրանք առաջարկում են սահմանային գոտի այցելությունների հատուկ ռեժիմ՝ հղում անելով անվավեր փաստաթղթերի», - նշել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը։
Բելառուսի սահմանային կոմիտեն հայտարարել է, որ պատրաստ է Ուկրաինայի բնակիչների համար պարզեցված մուտք ապահովել բելառուսական անտառներ՝ սունկ և հատապտուղներ հավաքելու համար։
Իր հերթին, Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է, որ դեռևս որևէ հաղորդագրություն չի ստացել Բելառուսից՝ սահմանով ուկրաինացիների անցման վերաբերյալ։
Հետևեք մեզ՝ այստեղ