«Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ» ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Պարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր


«Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հաղթողները պետք է միավորեն, ոչ թե պառակտեն։ Սա մի տեսակ պարզ կանոն է բոլոր հարցերում։ Մեր քաղաքականության մեջ այն, կարծես, չի գործում։ Խորհրդարանական ընտրություններում իրեն հաղթող համարող Նիկոլ Փաշինյանը շարունակում է անթույլատրելի բառապաշարով թիրախավորել ընդդիմադիր գործիչներին, շարունակվում է ձերբակալություն-կալանավորումների շարքը, հասարակության ներսում հաշտության մասին ևս խոսք չկա։ Քաղաքագետ Արա Պողոսյանը ցավում է, որ այս իշխանությունն այդպես էլ չդարձավ բոլոր հայերի իշխանություն, այլ մնաց այն մարդկանց իշխանություն, ովքեր բացառապես իրենց համակիրներն են։ «Այս անջրպետը տարիների ընթացքում բավականին ընդգծվել է։ Եթե դիտարկենք միջազգային քաղաքականության մեջ տարբեր երկրների տարբեր իշխանությունների փորձը, կտեսնենք, որ լավագույն քաղաքական մշակույթ ունեցող պետություններում հետընտրական շրջանում, նույնիսկ նախընտրական շրջանում, այն ուժերը, որոնք դիրքավորվում են որպես հաղթողներ կամ կանգնած են ընտրությունների ավանգարդում, սովորաբար հայտարարում են, որ լինելու են բոլորի իշխանությունը։ Ավելին, բավականին ընդգծված է նաև այսպիսի վարքագիծ, որ որևէ ղեկավար պաշտոնում ընտրվելուց հետո՝ լինի վարչապետ կամ նախագահ, հայտարարվում են, որ լինելու են բոլորի իշխանությունը, բոլորի նախագահը, բոլորի վարչապետը։ Հայկական իրականության մեջ, որն ինչ-որ իմաստով տիպիկ է հետսովետական շրջանի իրականությանը, և ինչ-որ առումով քաղաքական մտքի և մշակույթի դեգրադացիա է, նմանեցնում է մեզ ավելի աֆրիկյան, հարավամերիկյան, ասիական բռնապետական պետություններին, որտեղ ընտրված կամ իշխանություն վերցրած կողմն ինքն իրեն համարում է որպես որևէ խմբի, կորպորացիայի ներկայացուցիչ, ոչ թե ամբողջ ժողովրդի։ Այս պառակտման առումով նաև տիպիկ է իրենց խոսքի և վարքագծի համադրությունը, երբ հայտարարվում է, որ իրենք ոչ թե բոլոր հայերի իշխանությունն են, այլ Հայաստանի Հանրապետության՝ տարանջատելով նաև Սփյուռքը։ Քաղաքական ժամանակակից տեսությունները պետության ուժի տեսանկյունից կարևոր բաղադրիչ են համարում նաև սփյուռքյան ազդեցությունը՝ որպես պետության ուժի կոնվերտացիոն գործակից ընդունելը։ Այսինքն՝ այն հնարավորությունների մսխումը, որոնք կարող են ստեղծել սփյուռք ունեցող պետությունները, պետության ուժի կամ ռեսուրսի մսխում է։ Ժամանակակից քաղաքական տեսությունը բավականին ապացուցողական բնորոշումներ ունի։ Հետևաբար, այս իմաստով, ցավոք, բախվում ենք տիպիկ հետսովետական, հետկոմունիստական մտածողության, որտեղ իշխանությունն իրեն համարում է զուտ իր խմբի, իր համակիրների իշխանություն։ Կարծում եմ, որ լրիվ տիպիկ կանխատեսելի վարքագիծ են այս օրերին ցուցադրում։ Ցավոք, այս իշխանությունը այդպես էլ չկարողացավ դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանություն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, շարունակում է առաջնորդվել «բաժանիր, որ տիրես» սկզբունքով՝ խորացնելով հակադրությունները հասարակության մեջ։ «Նախ պետք է հասկանանք՝ ինչո՞ւ է այս սկզբունքը գործում։ Իմ խորին համոզմամբ, ցանկացած մարդու համար լավագույն հենարանը կլիներ ներհասարակական համերաշխությունը։ Ժամանակակից քաղաքական տեսությունների առումով պետության ուժի չափորոշիչներից մեկը նաև ներքին համերաշխության ինդեքսն է, այսինքն՝ ներսում որքան մեծ է վստահությունը կառավարության նկատմամբ, այդքան պետության ինստիտուցիոնալ դիմադրողունակությունը բարձր է։ Խոսում էին, այսպես կոչված, հիբրիդային պատերազմների, հարձակումների մասին։ Եթե պետության ներսում կառավարության նկատմամբ վստահությունն ունի բարձր ինդեքս, ապա դրսից ինչքան ուզում են հիբրիդային պատերազմ վարեն տվյալ պետության դեմ, նրա ինստիտուցիոնալ դիմադրողունակությունը բավարար է, որպեսզի ազդեցություն չլինի։ Որպես օրինակ՝ Թայվանը, որը համարվում է աշխարհի միակ կղզին, որն աննախընթաց հիբրիդային հարձակումների է ենթարկվում։ Այն իր ներքին կառուցակարգերով, ժողովրդի ու իշխանության միջև եղած վստահության բարձր ինդեքս ունենալով՝ կարողանում է բավականին լավ դիմակայել իր նկատմամբ կիրառվող հիբրիդային հարձակումներին։ Եթե վերցնենք Հայաստանը, ապա տեսնում ենք, որ հասարակության և պետության միջև եղած անջրպետը բավականին ընկալունակ է դարձնում արտաքին ազդեցությունները հասարակության մեջ, որովհետև չկա վստահություն կառավարության նկատմամբ։ Հետևաբար՝ ցանկացած կառավարություն կցանկանար լինել ամբողջ ժողովրդի իշխանություն, բայց իրականությունն այն է, որ իշխանությունը հասկանում է՝ չունի այլևս այն հենարանը, որը կար 2018 թվականին, և գնալով իր հենարանը ներքին կյանքում նվազելու է, իսկ այդ պարագայում թույլ տալ հասարակական համերաշխություն՝ կնշանակի անընդհատ նվազեցնել իր հենարանը, դրա համար ի՞նչ են անում, ստեղծում են այնպիսի անջրպետ, որ իշխանության համակիրները և իշխանության դեմ մարդիկ միմյանց հետ չհարաբերվեն, միմյանց հետ չխոսեն, իրար նկատմամբ թշնամանքով լեցուն լինեն, և մի ճամբարից մյուսն անցումը գործնականում լինի քիչ հնարավոր։ Դա հնարավորություն կտա պահպանել եղած ընտրազանգվածը և հենվել դրա վրա։ Կարծում եմ՝ սա է նաև օբյեկտիվ պատճառներից մեկը, որ իրենք իրենց ասոցացնում են կոնկրետ խմբի իշխանություն լինելու հետ, և արդեն չեն էլ հավակնում, ինչը գրեթե անհնար է, լինել ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը»,-նկատում է մեր զրուցակիցը։

Ադրբեջանի հետ խաղաղության թեզով Փաշինյանն սկսեց իր քարոզարշավը։ Սա նրա հիմնական խաղաթուղթն էր։ Այս օրերին Ադրբեջանը շարունակում է առաջ մղել ադրբեջանցիներով Հայաստանը վերաբնակեցնելու թեզը, իսկ Հայաստանի իշխանություններն այն անգամ կատակի թեմա են դարձնում կամ էլ զուգահեռներ տանում Ղարաբաղյան հակամարտության թեմայի հետ, այն է՝ Հայաստանում Արցախի հարցն ենք առաջ տանում, իրենք էլ «Արևմտյան Ադրբեջան» թեզն են զարգացնում։ «Մի շատ գեղեցիկ բնորոշում կա պատերազմ-խաղաղություն վիճակին։ Ասում են՝ խաղաղությունը երկու պատերազմի միջև ընկած ժամանակահատվածն է, և սա հատկապես բնորոշում է մեր տարածաշրջանին։ Եթե եվրոպական, ամերիկյան միջավայրում, նկատի ունեմ հատկապես հյուսիս-ամերիկյան միջավայրը, կարելի է խոսել մի քիչ երկարատև խաղաղության մասին, ապա մեր պայմաններում կամ, ինչպես դասականներն էին ասում, «Եվրասիական հարթլենդում» հնարավոր չէ խոսել հարատև խաղաղության մասին։ Սա այն տարածաշրջանն է, որտեղ տերությունների միջև պայքարը ամենասաստիկն է և միշտ է այդպես լինելու։ Ընդհանրապես, պետությունների ուժի և ազդեցության տեսանկյունից կարևոր է մեր տարածաշրջանը, հատկապես՝ Եվրասիան։ Եվ պատահական չէ, որ դասականները ասում են՝ ով տիրի Եվրասիային, նա կտիրի աշխարհին։ Այդ գիտակցումը պետք է միշտ լինի մեր մեջ, որ աշխարհագրությունն է որոշում՝ կլինի՞ խաղաղություն, թե՞ ոչ։ Հիմա մեր տարածաշրջանն այնպիսին է, որ խաղաղությունը երկու պատերազմի միջև ընկած ժամանակահատվածն է։ Սա հասկանում են բոլորը, հավանաբար՝ մեզանից բացի։ Սա հասկանում են Թուրքիայում, սա հասկանում են Ադրբեջանում, և պատահական չէ, որ Ադրբեջանն անընդհատ նոր թեզեր է ստեղծում ապագայում Հայաստանի նկատմամբ զավթողական գործողություններ կիրառելու համար։ Պատահական չէ, որ հայերի նկատմամբ ատելությունը շարունակվում է ադրբեջանական կրթության մեջ։ Պատահական չէ, որ, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը կապվել է բազմաթիվ նախապայմանների հետ, և այն, ինչ գիտենք, մակերեսային մակարդակն է։ Հետևաբար, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները հարաբերություններ են հաղթողի և պարտվողի միջև։ Ինչո՞ւ են թե՛ Ադրբեջանում, թե՛ Թուրքիայում ձգտում պահպանել Հայաստանում այն ստատուս-քվոն, որը ձևավորվել է 2020 թվականից հետո, նկատի ունեմ այն իշխանությունը, որը եղել է 2020 թվականին և շարունակում է մնալ։ Դա հնարավորություն է պահպանել հաղթողի և պարտվողի բանակցությունների տրամաբանությունը, հակառակ պարագայում՝ տեսականորեն նոր գործողությունների կարիք կունենան, որպեսզի վերադարձնեն նույն փոխհարաբերությունները, որոնք կան այսօր։ Այսօրվա իշխանությունը լրիվ հարմարվել է պարտվողի տրամաբանության հետ և առաջնորդվում է հետևյալ սկզբունքով՝ այն, ինչ պահանջում է թշնամին, ներկայացնել այնպես, որ դա մեր շահն է, և մենք ենք պահանջում։ Ինձ թվում է՝ շատ պարզ բանաձև են կիրառում և փորձում դրանով արդարացնել ցանկացած զիջման կամ թշնամու ցանկացած պահանջի բավարարում։ Հիպոթետիկ՝ եթե թշնամին պահանջում է Սահմանադրության փոփոխություն, ներկայացնենք, որ մենք ենք դա ուզում։ Եթե թշնամին պահանջում է հայ ժողովրդի մտածողության փոփոխություն, ցույց տանք, որ դա մեզ է անհրաժեշտ, ոչ թե իրենց»,-եզրափակում է Արա Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է «ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանՎարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ» Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱՀունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-իՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ինՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՊայմանագրային զինծառայող է մահացելԳյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Հարևանուհուն uպառնալու, hայhոյելու պատճառով ոստիկանը hարվածներ է հասցրել Վ.Գ.-ին«ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում էՄինսկը դիվանագիտական նոտա է ուղարկել Կիևին«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՆայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթՊարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում «160-ը 160-ի դիմաց» բանաձևով Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում ԱՄՆ-ը 150 միլիոն դոլար կհատկացնի Վենեսուելային՝ երկրաշարժերի հետևանքների վերացման համարՖրանսիայում գրանցվել են ռեկորդային շոգ օրեր Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն Գրիգորյան10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Իրանը պնդում է՝ Հորմուզի նեղուցում իր իրավունքները պետք է հարգվեն Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ռյուտե. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարվեն միլիարդավոր դոլարների նոր պաշտպանական պայմանագրերի մասին Լիբանանը չպետք է ենթարկվի ամերիկա-իսրայելական թելադրանքին. «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Վարդան Ղուկասյանին ևս մեկ մեղադրանք առաջադրվեց
Ամենադիտված