Վլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարը տեղի է ունենում Ռուսաստանի համար կարևոր և վճռական ժամանակահատվածում։
Նրա խոսքով՝ աշխարհում ավելի ու ավելի են առաջանում նոր խոչընդոտներ երկրների միջև նորմալ համագործակցության համար։
Պուտինը նաև ասել է, որ Ռուսաստանը կկարողանա հաղթահարել իր ենթակառուցվածքների դեմ իրականացվող ահաբեկչական հարձակումները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կիևի իշխանությունները պարտվում են մարտական գծի գրեթե բոլոր ուղղություններով, այդ պատճառով էլ անցել են բացահայտ ահաբեկչական գործողությունների՝ Արևմուտքի աջակցությամբ։
ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը ենթարկվում է կոշտ և աննախադեպ ճնշման արևմտյան էլիտաների կողմից։
Նրա խոսքով՝ հակառակորդները փորձում են ռազմական ճանապարհով հաղթել Ռուսաստանին, բայց դա նրանց չի հաջողվում։ Նա նաև նշել է, որ արևմտյան էլիտաները փորձում են ներքին անկայունություն ստեղծել Ռուսաստանում, սակայն դա էլ չի ստացվում։
Պուտինը նաև հայտարարել է, որ ՌԴ-ի և քաղաքացիների անվտանգությունը, ինչպես նաև Ռուսաստանի սահմանների անխախտությունը կերաշխավորվեն։
Ռուսաստանը, ըստ ՌԴ նախագահի, որոշ ծրագրեր փոփոխում է՝ կախված իրավիճակից, սակայն բոլոր ռազմավարական ծրագրերը ամբողջությամբ կկատարվեն։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընդգծել է, որ Ռուսաստանը ամուր կանգնած է իր ոտքերի վրա և պաշտպանում է իր ազգային շահերը՝ անհրաժեշտության դեպքում պատրաստ լինելով պայքարել դրանց համար։
Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ ուժեղ է եղել և հաղթել է ժողովրդի միասնության շնորհիվ։
Պուտինը նաև ասել է, որ «հատուկ ռազմական գործողության» մասնակիցները Ռուսաստանի իրական էլիտան են։
Բացի այդ, նա հայտնել է, որ հանձնարարություններ կտա՝ ընտրությունների անվտանգությունն ապահովելու և արտաքին միջամտության ու մանիպուլյացիայի փորձերից պաշտպանվելու համար։
Հետևեք մեզ՝ այստեղ