Կայա Կալասը կայցելի Թուրքիա
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը և ներքին գործերի ու միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Մագնուս Բրունները հունիսի 29-30-ը պաշտոնական այցով կգտնվեն Թուրքիայում։ Այս մասին նշվում է Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության տարածած մամլո հաղորդագրության մեջ։
Նախատեսված են Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումները Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։
Նշվում է, որ այցը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, որը կանցկացվի Անկարայում հուլիսի 7-8-ը։
«Այցը հնարավորություն կտա վերանայել ԵՄ-Թուրքիա հարաբերությունները՝ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության թեկնածու երկրի և ՆԱՏՕ-ի դաշնակցի կարգավիճակի պայմաններում, քննարկել աճող աշխարհաքաղաքական անկայունության իրավիճակում կողմերի առջև ծառացած ընդհանուր մարտահրավերները և համագործակցության նոր ուղղությունները», - ասված է հայտարարության մեջ։
Ըստ թուրքական լրատվականների՝ սա Կայա Կալասի երկրորդ պաշտոնական այցն է Թուրքիա։
Հետևեք մեզ՝ այստեղ