ՑԱԽԱԼ-ը hարվածել է Հարավային Լիբանանում «Հեզբnլլահ»-ի երեք հրամանատարական կենտրոնի
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ի պատասխան հրադադարի համաձայնագրի խախտումների՝ հարվածներ է հասցրել Հարավային Լիբանանում շիական «Հեզբոլլահ» կազմակերպության երեք հրամանատարական կենտրոններին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ի պատասխան «Հեզբոլլահ» շարժման կողմից հրադադարի համաձայնագրի խախտումների, որոնք արտահայտվել են անվտանգության գոտում ՑԱԽԱԼ-ի զինվորների վրա շարունակական հարձակումներով, ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցրել Հարավային Լիբանանի Նաբաթիա և Մայֆադուն շրջաններում «Հեզբոլլահ»-ի երեք հրամանատարական կենտրոնի»,- ասվում է բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
«Բացի այդ, զինվորները խոցել են հրթիռային կայանք, որն օգտագործվում էր «Հեզբոլլահ»-ի կողմից իրենց ուղղությամբ կրակ բացելու համար», - հավելել են գերատեսչությունում։
Հետևեք մեզ՝ այստեղ