Հայաստանի ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները կարող են Հայաստանի քաղաքացիներին զրկել կամարտահայտման իրավունքից. Զախարովա Թանկարժեք մետաղների գներն աճել են Փրկարարները հայտնաբերվել են մոլորված քաղաքացուն Դոհայում ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցություններում առաջընթաց է գրանցվել. Կատարի ԱԳՆ Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ» Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ» Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ» Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ» Ամառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ» Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ»


Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը «Փաստ» թերթին տված հարցազրուցում երկրում տիրող սոցիալտնտեսական և քաղաքական ծանր իրավիճակը բնութագրել է որպես անխուսափելի անդունդ, դեպի ուր գնում է երկիրը: Շարժման առաջնորդը խիստ քննադատության է ենթարկել գործող իշխանությունների վարած քաղաքականությունը՝ այն որակելով որպես պետական միջոցների բացահայտ չարաշահում և երկիրը դեպի տնտեսական կործանում տանող ուղի:

Անդրադառնալով ընտրական գործընթացներին և դրանց ուղեկցող երևույթներին՝ Արշակ Կարապետյանը զուգահեռներ է անցկացրել նախկինում արձանագրված իրավախախտումների և ներկա իրողությունների միջև: Նրա պնդմամբ, եթե նախկինում առանձին անհատներ ընտրակաշառք բաժանելու՝ հինգ կամ տասը հազար դրամների համար ենթարկվում էին քրեական պատասխանատվության և կալանավորվում, ապա այսօր երկրի ղեկավարությունը նույն նպատակներին հասնելու համար ուղղակիորեն և բացահայտ ձևով օգտագործում է պետական ռեսուրսներն ու բյուջետային միջոցները: Հենց ընտրությունների նախաշեմին սահմանվում են տարբեր տեսակի նպաստներ ու դրամական աջակցություններ, որոնք, սակայն, ընտրական փուլի ավարտից անմիջապես հետո դադարեցվում են: Նույն ճակատագրին են արժանանալու նաև գյուղատնտեսությանը տրամադրվող չնչին սուբսիդիաները, որոնք իրականում որևէ էական օգնություն չեն ցուցաբերում գյուղացուն:

Գեներալ-մայորի գնահատմամբ, երկրի ներկայիս տնտեսական կուրսը հղի է աղետալի հետևանքներով: Հայաստանի Հանրապետության տնտեսությունը չի կարող գոյատևել և զարգանալ առանց իրացման մեծ շուկաների առկայության, որտեղ հնարավոր կլինի իրացնել տեղական արտադրանքը: Ներկայում, երբ գյուղատնտեսական մթերքները, մասնավորապես ծաղիկը, ծիրանն ու լոլիկը, կտրուկ էժանացել են, գյուղացիները ստիպված են վաճառել իրենց բերքը չնչին գներով՝ գոնե ներդրված գումարների մի մասը հետ բերելու համար: Սակայն այս ժամանակավոր էժանացմանը հաջորդելու է համատարած թանկացումների ալիք, քանի որ սնանկացման եզրին հայտնված գյուղացին այլևս ի վիճակի չի լինելու նոր արտադրություն հիմնել կամ բերք աճեցնել: Գյուղատնտեսության ոլորտում սպասվում է կոլապս, ինչի հետևանքով ոլորտում ներգրավված մեր ժողովրդի ահռելի մասը պարզապես սնանկանալու է:

Տնտեսական սպասվող կոլապսի համատեքստում Արշակ Կարապետյանն առանձնակի մտահոգություն է հայտնել էներգակիրների, մասնավորապես գազի հնարավոր թանկացման վերաբերյալ: Հայաստանում արտադրական հատվածի և հատկապես գյուղատնտեսության մեծ մասը, ներառյալ ջերմոցային տնտեսությունների ջեռուցումը, ուղղակիորեն կախված է գազամատակարարումից: Գազի գնի ցանկացած բարձրացում անհնարին է դարձնելու տեղական արտադրանքի մրցունակությունը, և աճեցված մթերքի ու ծաղիկների ինքնարժեքը հասնելու է աստղաբաշխական թվերի՝ ունենալով ոսկու գին:

Զրույցի ավարտին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը անդրադարձել է նաև իշխանությունների կողմից հնչող հայտարարություններին՝ դրանք որակելով բացահայտ ստախոսություն: Որպես օրինակ նա մատնանշել է պաշտոնական այն պնդումները, թե իբր հոլանդացիները հայկական ծաղիկներ են գնում: Կարապետյանը շեշտել է, որ ողջ աշխարհն է ծաղիկների հայրենիք համարվող Նիդերլանդներից ծաղիկ ներկրում, և նման պնդումները պարզապես չեն համապատասխանում տնտեսագիտական տրամաբանությանն ու ծիծաղ են առաջացնում: Եթե գործող ղեկավարությունը շարունակի մնալ իշխանության ղեկին, երկրի անկումը դեպի տնտեսական և քաղաքական անդունդ կդառնա ամբողջությամբ անխուսափելի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՔՊ-ն ընտրություններով չստացավ ցանկալի արդյունքը, հիմա անցել է ահաբեկման․ Արեգ ՍավգուլյանՀայաստանի ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները կարող են Հայաստանի քաղաքացիներին զրկել կամարտահայտման իրավունքից. Զախարովա Թանկարժեք մետաղների գներն աճել ենՓրկարարները հայտնաբերվել են մոլորված քաղաքացունԴոհայում ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցություններում առաջընթաց է գրանցվել. Կատարի ԱԳՆ ՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ» Նոր գույն վանաձորյան իրականության մեջ. դռներն է բացել «Padval Art Studio»-ն. «Փաստ» Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ» Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ» Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ» Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ» Ամառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ» Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ» ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ» Նոր նշանակումներ ՊՆ-ում Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Chevrolet»-ը, որից հետո «Saturn»-ը վրաերթի է ենթարկել «Chevrolet»-ի վարորդին և ուղևորին․ կա 1 զnh, 1 տուժած Եթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Առաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա ՍողոմոնյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը վրեժխնդրություն է․ նա չի հրաժարվելու իր նպատակներից․ Անահիտ Ադամյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի զորակցության խոսքն Ավետիք ՉալաբյանինՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ Անուշ ՄիրզոյանՄեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած uպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչu Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր Լուկաշենկոն համաներմամբ ազատ է արձակել 32 բանտարկյալի «Բարսելոնա»-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Դոհայում սկսել են անուղղակի բանակցությունները Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը Այսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ուղևորատար ավտոբուսը բшխվել է Իսպանիայի Լյեյդա քաղաքի շենքերից մեկին. կան վիրավnրներ Ռուսաստանի հետ համերաշխությունը բխում է Հայաստանի շահերից. Արշակ Կարապետյան Հայաստանում զբոսաշրջային գնացք կգործարկի․ մանրամասներ Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. պատճառված շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Ռուսաստանում բենզինի գները առաջին անգամ անցել են մեկ լիտրի համար 100 ռուբլու շեմը Հեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՀուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ
Ամենադիտված