Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչել Երևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Դե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ CNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին


21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան

Blog
Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և Հայ ժողովրդի անվտանգության գլխավոր ու բնական երաշխավորը Հայոց Ազգային Բանակն է։

21-րդ դարում Հայաստանը չի կարող ունենալ թույլ կամ միջակ պաշտպանական համակարգ։ Հայաստանի և Հայ ժողովրդի անվտանգությունն ու ապագան պահանջում են բարձր կարգապահությամբ, ժամանակակից տեխնոլոգիաներով, բացառիկ մարտունակությամբ և ազգային բարձր գիտակցությամբ զինված Ազգային Բանակ։

Հայոց Ազգային Բանակը պետք է լինի այն ուժը, որը վստահություն և անվտանգություն է ներշնչում Հայ ժողովրդին, իսկ Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված ցանկացած արտաքին սպառնալիքի համար հանդիսանում է հստակ, համոզիչ և անխուսափելի զսպող գործոն։ Այն պետք է լինի Հայաստանի Հանրապետության անվտանգության անառիկ հենարանը, պետական սահմանների ամուր պահապանը և ազգային գոյության գլխավոր երաշխավորը՝ մշտապես պատրաստ պաշտպանելու Հայաստանի Հանրապետությունը, նրա քաղաքացիներին և ազգային շահերը։

Ժամանակակից բանակի իրական ուժը պայմանավորված է ոչ միայն սպառազինությամբ, այլև կրթված, կարգապահ, պատասխանատու, հայրենասեր և ռազմագիտական բարձր պատրաստվածություն ունեցող զինվորներով, ենթասպաներով ու սպաներով։ Բանակի հիմքում պետք է լինեն գիտելիքը, կարգապահությունը, ռազմավարական մտածողությունը, նախաձեռնողականությունը, պատասխանատվությունը և սեփական ուժերի նկատմամբ վստահությունը։

21-րդ դարի պատերազմներում հաղթանակը կերտվում է ոչ միայն մարտի դաշտում, այլև համալսարաններում, գիտահետազոտական կենտրոններում, ինժեներական լաբորատորիաներում, ռազմարդյունաբերական համալիրներում և ազգային միասնականության շնորհիվ։

Ուստի Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացումը պետք է դառնա պետական ռազմավարության առաջնային ուղղություններից մեկը։ Հայաստանը չի կարող իր անվտանգության հարցում կախված լինել արտաքին ուժերից։ Սեփական ռազմարդյունաբերությունը պետք է ապահովի ռազմավարական ինքնաբավություն, տեխնոլոգիական առաջընթաց, սպառազինության շարունակական արդիականացում և պաշտպանական կարողությունների կայուն զարգացում։

Հայոց Ազգային Բանակը պետք է հենվի հայկական գիտական մտքի, ինժեներական ներուժի և ազգային ստեղծարար կարողությունների վրա։ Նրա ուժի հիմքում պետք է լինեն գիտությունը, նորարարությունը, կարգապահությունը, պատասխանատվությունը և միասնական նպատակի շուրջ համախմբված հասարակությունը։

Հայաստանի պաշտպանական ռազմավարության գլխավոր նպատակը ժամանակակից, տեխնոլոգիապես զարգացած, բարձր պատրաստվածությամբ և ինքնաբավ Ազգային Բանակի ձևավորումն է, որը ոչ միայն հուսալիորեն պաշտպանում է պետությունը, այլև իր կարողություններով նպաստում է տարածաշրջանային կայունությանը և Հայաստանի անվտանգության նկատմամբ հարգանքի ձևավորմանը։

21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է լինի բացառիկ մարտունակ, արագ արձագանքող, տեխնոլոգիական առավելություն ունեցող և վճռական ուժ՝ Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված ցանկացած արտաքին սպառնալիքի դիմակայելու և կանխելու համար։

Հայաստանի ռազմավարական նպատակներից մեկը պետք է լինի շուրջ 150-հազարանոց, բարձր պատրաստվածությամբ, տեխնոլոգիապես զարգացած և արդյունավետ կառավարվող Ազգային Բանակի ձևավորումը, որը լիովին ի վիճակի կլինի պաշտպանելու Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր թիզ հողը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ վերականգնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը և այն պաշտպանելու մինչև վերջ։

Սա 21-րդ դարում Հայ ժողովրդի անվտանգ, արժանապատիվ և ինքնիշխան ապագան ապահովելու, ինչպես նաև Հայկական բարձրավանդակում հայկական պետականության ամրապնդումն ու հարատևությունն ապահովելու կարևորագույն նախապայմանն է։

Հզոր բանակը հզոր պետության հիմքն է, իսկ հզոր պետությունը՝ Հայ ժողովրդի անվտանգ, արժանապատիվ և ինքնիշխան ապագայի գլխավոր երաշխիքը։

Ռազմավարություն։ Կարգապահություն։ Գիտություն։ Տեխնոլոգիա։ Դիմադրողականություն։ Անձնազոհություն։

Ահա՛ 21-րդ դարի Հայոց Ազգային Բանակի հաղթանակների բանաձևը։

Խաչիկ Ասրյան
1992–1994 թվականներին՝ 30 հոգանոց իր քաջերի ջոկատով, հերոս Գնդապետ Ռեմիկ Մարդանյանի հրամանատարության ներքո, Արցախյան պատերազմին կամավոր մասնակցած (Քաշաթաղի (Լաչինի) հարավ-արևելյան շրջան),

2016 թվականի ապրիլի 3-ից մինչև ապրիլի 29-ը՝ 60 հոգանոց իր քաջերի ջոկատով, ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հերոսական հրամանատարության ներքո, Ապրիլյան պատերազմին կամավոր մասնակցած (Արցախ, Ջրական (Ջաբրայիլ)),

2020 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 29-ը՝ 100 հոգանոց իր քաջերի ջոկատով, ԱՀ ՊԲ Մարտունի 2 պաշտպանական շրջանի հերոսական հրամանատարության ներքո, 44-օրյա պատերազմին կամավոր մասնակցած և իր քաջերի ջոկատով Արցախի Մարտունի և Ճարտար քաղաքներն ու հարակից գյուղերը պաշտպանած և անառիկ պահած, հետնահանջի հրամանը մերժած ու չնահանջած, ԱՍՏԾՈ կամքով ողջ մնացած,

«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,

«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,

Պահեստազորի Գնդապետ (զինվորական կոչումը շնորհվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարի 2015 թվականի մայիսի 4-ի N 1057ա/վ հրամանով),

«Սյունյաց Արծիվներ» և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունների հիմնադիր Նախագահ,

«Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ

(2002 թվականի սեպտեմբերին Սյունիքում հիմնադրված «Սյունյաց Արծիվներ» և 2010 թվականի հունվարին Երևանում հիմնադրված «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունների հիմքի վրա (Հայաստանի 301 համայնքում՝ 301 մասնաճյուղ, 45․117 անդամ, 1․500 միջոցառում՝ 15 տարվա ընթացքում․ www.hayocartsivner.am), 2018 թվականի հունիսի 23-ին Հայաստանի Հանրապետության Կառավարության նիստերի դահլիճում, հազար հայորդիների մասնակցությամբ, Խաչիկ Ասրյանը կազմակերպել է «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը, և հիմնադիր համագումարը Խաչիկ Ասրյանին միաձայն ընտրել է «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ),

2007–2018 թվականներին՝ ազնիվ ու անբասիր կերպով ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի փոխնախարար աշխատած:

Պարգևատրվել է 42 մեդալով (հուշամեդալ, շքանշան, կրծքանշան, կոչում) և 270-ից ավել պատվոգրով ու շնորհակալագրով։
 
 
Տիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Երևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբԲեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Իտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ
Ամենադիտված