Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դիլիջանում գիշերը գրանցված անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով գետը վարարել և դուրս է եկել հունից։
Ինչպես հայնել է «Վեոլիա ջուր»-ը, քանի որ քաղաքի ջրամատակարարումն իրականացվում է գետային մակերևութային ջրերից, իսկ ընկերության ջրի մաքրման կայանները տեխնիկապես նախատեսված չեն նման բարձր պղտորությամբ ջրի մաքրման համար, սպառողների անվտանգությունն ապահովելու նպատակով ժամանակավորապես դադարեցվել է Դիլիջանի ջրամատակարարումը։
«Վեոլիա ջուր» ընկերության մասնագետները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու և ջրամատակարարումը վերականգնելու համար։
Հետևեք մեզ՝ այստեղ