Արգենտինայի կամային հաղթանակը Եգիպտոսի նկատմամբ՝ 3:2
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ Եգիպտոսի նկատմամբ ընթացքում 0:2 հաշվով պարտվելուց հետո (տեսանյութ)։
ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում տեղի ունեցած հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց եգիպտական «Ալ Ահլիի» 33-ամյա պաշտպան Յասեր Իբրահիմը (տեսանյութ)։
21-րդ րոպեին 11-մետրանոցի իրավունք ստացավ արգենտինացի Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը, սակայն 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին աշխարհի ընթացիկ առաջնությունում երկրորդ անգամ չկարողացավ արդյունավետ իրացնել 11-մետրանոցը (տեսանյութ)։ Սեյվ կատարեց «Ալ Ահլիի» 26-ամյա դարպասապահ Մոստաֆա Շոբեյրը։
58-րդ րոպեին Արգենտինայի հավաքականի դարպասը գրավեց եգիպտական «Պիրամիդսի» 29-ամյա հարձակվող Մոստաֆա Զիկոն, սակայն գրոհի ժամանակ արգենտինացիների պաշտպան Լիսանդրո Մարտինեսի ոտքին կանգնելու համար VAR-ի հուշումից հետո գոլը չգրանցվեց (տեսանյութ)։
Եգիպտոսի թիմը երկրորդ գոլը խփեց 67-րդ րոպեին։ Դարձյալ Էմիլիանո Մարտինեսի պաշտպանած դարպասը գրավեց Մոստաֆա Զիկոն (տեսանյութ)։
79-րդ րոպեին Մեսիի փոխանցումից հետո աչքի ընկավ Լոնդոնի «Տոտենհեմի» 28-ամյա պաշտպան Կրիստիան Ռոմերոն (տեսանյութ)։
83-րդ րոպեին գեղեցիկ գոլ խփեց Մեսին, որին գոլային փոխանցում կատարեց արգենտինական «Ռիվեր Փլեյթի» 29-ամյա պաշտպան Գոնսալո Մոնտիելը (տեսանյութ)։
Արգենտինայի հաղթական գոլը ավելացված երկրորդ րոպեին խփեց Լոնդոնի «Չելսիի» 25-ամյա կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը (տեսանյութ)։ Նրան գոլային փոխանցում կատարեց Միլանի «Ինտերի» 28-ամյա հարձակվող Լաուտարո Մարտինեսը։
Արգենտինան քառորդ եզրափակիչում կմրցի Շվեյցարիա - Կոլումբիա դիմակայության հաղթողի հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ