Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ փետրվարի 25-ի համար Ամերիկան արդեն հոգնել է հաղթելուց. Դոնալդ Թրամփ Բիլ Գեյթսը պատասխանատվություն է ստանձնել իր գործողությունների համար Էփշթեյնի հետ կապերի պատճառով Ողբերգական վթար՝ Կոտայքում, կա 1 զոh, 2 վիրավոր, մաhացածը ՊՆ ծառայող է եղել Այս իշխանությունն իր հետ բերած բոլոր դժբախտություններից բացի նաև Երևանն է վերածել քարուքանդ քաղաքի․ Տիգրան Աբրահամյան Իրանը միջnւկային զենքից հրաժարվելու խոստում չի տվել. Թրամփ Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Մայիսի 1-ից Երևանում և մարզերում կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ․ «Վեոլիա Ջուրը» հայտարարություն է տարածել ՉԼ. «Ինտերը» հավաքում է ճամպրուկները. «Բուդյո-Գլիմտին» հաղթեց նաև պատասխան խաղում՝ առաջին անգամ դուրս գալով 1/8 եզրափակիչ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են


Թալիշում վիրավորված 18-ամյա Ռուբենը 22 օր պայքարում է կյանքի համար

Հասարակություն

Անահիտ Մկրտչյանն արդեն 22-րդ օրն է` «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքից չի հեռանում. նրա որդուն՝ 18-ամյա Ռուբենին, ապրիլի 7-ին այստեղ են տեղափոխել Թալիշի դիրքերից:

Անահիտն իր որդուն ծառայության ճանապարհելիս հանգիստ էր. գիտեր, որ ծնողների միակ զավակին առաջնագիծ չեն տանում, իր որդու վրա էլ վստահ էր. Ռուբեն այնպիսի տղա է, որ դժվար թե խնդիրներ ունենար ծառայակիցների կամ հրամանատարների հետ:

Ռուբենին, սակայն, որոշ ժամանակ անց դիրքեր էին տարել, մայրը դիմել է Պաշտպանության նախարարություն, ու որդուն առաջնագծից իջեցրել են: Դրանից հետո նրան եւս երկու անգամ դիրքեր էին բարձրացրել, վերջին անգամ՝ ապրիլյան իրադարձությունների ժամանակ: Ապրիլի 5-ին Ռուբենը զանգահարել էր մորը, ուրախությամբ հայտնել կրակի դադարեցման պայմանավորվածության լուրը: Դրանից երկու օր անց հակառակորդի կողմից պայմանավորվածությունը խախտելու հետեւանքով Ռուբենը ծանր վիրավորվել էր, նրան տեղափոխել էին Երեւան, վիրահատել:

Երկու օր առաջ անջատել են Ռուբենին միացված արհեստական շնչառության ապարատը, սակայն նրա վիճակը շարունակում է մնալ ծանր: Նա ստացել է պարանոցային 4-րդ ողի կոտրվածք՝ ողնուղեղի վնասվածքով, ինչի հետեւանքով ձեռքերն ու ոտքերը անզգայացել են, գրեթե չի կարողանում խոսել:

Ինչ է սպասվում Ռուբենին, մայրը չգիտի: Բժիշկները միայն հորդորում են սպասել: Բայց մայրն այլեւս չի ուզում սպասել. Ռուբենին կյանքին սպառնացող ճգնաժամը չի անցել, ու նա հասկանում է, որ Հայաստանում որդու բուժումը հնարավոր չէ: Պաշտպանության նախարարությունը, սակայն, կարծես թե չի շտապում դրսում զինծառայողի բուժումը կազմակերպել:

Անահիտը ապրիլի 18-ին բաց նամակով դիմել էր Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ խնդրելով «լինել իր միակի կողքին»: Որեւէ արձագանք իր նամակին չի ստացել, փոխարենը օրերս Անահիտին այցելած պետական մարմնի ներկայացուցիչները առաջարկել են փոխել նրանց տան պատուհանները եւ վերանորոգել առաստաղը: Անահիտը, չնայած սոցիալական ծանր պայմաններին, հրաժարվել է. նման օգնության առաջարկն այս պահին, երբ որդու կյանքը վտանգված է, նույնիսկ վիրավորական է: Մայրը վիրավորված է նաեւ նրանից, որ այս օրերին Պաշտպանության նախարարության որեւէ բարձրաստիճան պաշտոնյա որդուն չի այցելել, նրանով չի հետաքրքրվել:

Անահիտի կողքին հարազատներից բացի այժմ միայն հասարակ քաղաքացիներն են, որոնք ամեն օր այցելում են հիվանդանոց, սնունդ տանում վիրավորների հարազատներին ու մխիթարում: Ամենից լավ կնոջ վիճակը հասկանում են նույն հիվանդանոցում բուժվող մյուս զինծառայողների մայրերը: Այս օրերին նրանք ընտանիք են դարձել՝ մեկը մյուսին ուժ տալով, մեկը մյուսի զավակի համար աղոթելով:

 

Դեռ երեկ ՔՊ-ական նախարարները, կտրված լինելով իրականությունից, մեզ անվանում էին «պոպուլիստներ» և հոխորտում, թե թոշակների բարձրացումն անհնար է. Հրայր Կամենդատյան Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ փետրվարի 25-ի համար Ամերիկան արդեն հոգնել է հաղթելուց. Դոնալդ Թրամփ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման հայտարարությունը կենսաթոշակների բարձրացման հարցովԳյուղացին չպետք է լքված լինի․ ծրագրի չորրորդ կետի սոցիալական ուղերձը Բիլ Գեյթսը պատասխանատվություն է ստանձնել իր գործողությունների համար Էփշթեյնի հետ կապերի պատճառով Պետական գանձարանը՝ վերնախավի համար, խոստումները՝ ժողովրդի Ողբերգական վթար՝ Կոտայքում, կա 1 զոh, 2 վիրավոր, մաhացածը ՊՆ ծառայող է եղելԱյս իշխանությունն իր հետ բերած բոլոր դժբախտություններից բացի նաև Երևանն է վերածել քարուքանդ քաղաքի․ Տիգրան Աբրահամյան Իրանը միջnւկային զենքից հրաժարվելու խոստում չի տվել. Թրամփ Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Պղինձը Հայաստանի տնտեսական առաջխաղացման բանալին է Մայիսի 1-ից Երևանում և մարզերում կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ․ «Վեոլիա Ջուրը» հայտարարություն է տարածել ՉԼ. «Ինտերը» հավաքում է ճամպրուկները. «Բուդյո-Գլիմտին» հաղթեց նաև պատասխան խաղում՝ առաջին անգամ դուրս գալով 1/8 եզրափակիչ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան Թրամփը նոր թվային արժույթ է թողարկումՀայաստանն ունի մեկ գլխավոր խնդիր՝ վերականգնել անվտանգության ճարտարապետությունը. Մհեր ԱվետիսյանՑմահ բանտարկության է դատապարտվել՝ կանացի հագուստ հագած գողություն կատարելու համարՓյունիկը պորտուգալացի նորեկ ունիՈւսումնական ուղղաթիռի վթարի հետևանքով չորս մարդ է զոհվելԱյս պահին ՀՀ որոշ տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղումԳլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը Նկատողություն, ծեծ, հայհոյանք․ ի՞նչ է կատարվել հայտնի դերասանուհու որդուն սպանելուց առաջՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրելՄերի Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորածԿառուցենք Հայաստան, որը տեր է իր տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու հայ ժողովրդի իրավունքներին. Իշխան ՍաղաթելյանԱյսօր կայացավ «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական պլատֆորմի նախաձեռնող խմբի առաջին նիստը. Իվետա Տոնոյան«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի 2026 թվականի նախագծերըՍամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից վարչապետ ընտրվելու դեպքում․ Նարեկ ԿարապետյանԱյս իշխանությունը ժողովրդին միայն հույս է վաճառել․ Նարեկ ԿարապետյանՀայաստանում կոռուպցիան աճում է. թալանչիները ժողովրդին խաբում են օրը ցերեկով. Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանը որոշում ունիՍամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ՝ երկրում աղքատության հաղթահարում, անվտանգության ապահովում․ բերելու է այս փոփոխություններն իր դեմքով․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը գիտի՝ Սամվել Կարապետյանը կարող է լինել երկրի վարչապետ, այդ պատճառով է կալանքի տակ պահում․ Նարեկ Կարապետյան«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ ԿարապետյանՆրանք վախենում են Սամվել Կարապետյանի վարչապետ լինելու փաստից․ Նարեկ ԿարապետյանԿամ Հեյդարի որդու առաջարկած Սահմանադրությունը, կամ հայերի կողմից Սահմանադրության մի կետ, մեր ժողովուրդը թող որոշի․ Նարեկ Կարապետյան«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ՝ իր դեմքով և իր անունով». հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՄասնագետի գնահատմամբ՝ ընթացիկ վերանորոգման աշխատանքները երկարատև ամիսներ չեն պահանջում և կարող են ավարտին հասցվել համեմատաբար կարճ ժամկետում. Համահայկական ՃակատԹշնամին Ռուսաստանի դեմ պայքարում ոչ մի միջոցից չի խորշում. ՊուտինՈւ՞մ «դեմքով» է Սամվել Կարապետյանը մասնակցելու ընտրություններին. ՀարցազրույցՀիսուս Քրիստոսի արձանի կառուցման ընթացքը՝ Անի Գևորգյանի տեսախցիկումՓաշինյանը «պատմական» խնդիր է լուծել. ինչի՞ մասին է խոսքը Մեր հայրենակիցներին մտահոգում է այն հարցը, թե արդյոք Հայոց ցեղասպանության հուշահամալիրում աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետում` մինչև ապրիլի 24-ը․ «Համահայկական ճակատ» շարժումԱկբա բանկի խումբը զարգացնում է թափանցիկ կառավարման համակարգըՉի կարելի թույլ տալ, որ ընտրողների ձայները փոշիացվեն․ Ավետիք Չալաբյան 2 ու կես միլիոնս էլ, որ հրապարակում չոքենք, խնդրենք, չի գնալու. «Համահայկական ճակատ» ՇարժումԱրթիկի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղումՄանկապարտեզի տնօրենին ձերբակալել են
Ամենադիտված