Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Փեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները «Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով


Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է լինի միմյանց ամրապնդող դաշնակիցների միություն

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է լինի ոչ թե միմյանցից կախված, այլ միմյանց ամրապնդող դաշնակիցների միություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի խոսքերն է մեջբերել «Անադոլու» լրատվական գործակալությունը։

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների 36-րդ գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում Էրդողանը նշել է, որ Անկարայում կայացած հանդիպումը որոշել է դաշինքի զարգացման ուղղությունը նոր անվտանգային մարտահրավերների պայմաններում, ինչպես նաև վերահաստատել Թուրքիայի դիվանագիտության հեղինակությունն ու երկրի դերը՝ որպես ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակիցներից մեկի։

Նրա հիշեցմամբ՝ Թուրքիան վերջին 22 տարվա ընթացքում երկրորդ անգամ է հյուրընկալել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը և առաջին անգամ այն անցկացրել մայրաքաղաք Անկարայում։

Նրա բնորոշմամբ՝ Թուրքիան պաշտպանական ծախսերի, ռազմական ներուժի և պաշտպանական արդյունաբերության զարգացման մակարդակով գերազանցում է դաշինքի բազմաթիվ անդամների։ Նա հիշեցրել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ում ունի թվաքանակով երկրորդ ամենամեծ ցամաքային բանակը և տասնամյակներ շարունակ ապահովել է դաշինքի հարավարևելյան թևի անվտանգությունը։

Էրդողանի խոսքով՝ օգոստոսից Թուրքիայի F-16 կործանիչները կներառվեն Էստոնիայում ՆԱՏՕ-ի օդային պարեկության առաքելությունում, իսկ Թուրքիան մինչև 2026 թվականի սեպտեմբերը կղեկավարի ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերը Կոսովոյում (KFOR)։ Նա նաև հայտնել է, որ 2028-2029 թվականներին Թուրքիան կգլխավորի ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերը։

Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի նոր փուլում եվրոպացի դաշնակիցները պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն, իսկ Եվրոպական միության պաշտպանական նախաձեռնությունները պետք է լրացնեն, այլ ոչ թե կրկնօրինակեն ՆԱՏՕ-ի գործունեությունը։

«ՆԱՏՕ-ն պետք է լինի ոչ թե միմյանցից կախված երկրների միություն, այլ միմյանց ամրապնդող դաշնակիցների դաշինք»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։

Նա նաև կոչ է արել հնարավորինս արագ և առանց նախապայմանների վերացնել ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև պաշտպանական արտադրանքի առևտրի սահմանափակումները։

Անդրադառնալով Ուկրաինային՝ Էրդողանը վերահաստատել է Թուրքիայի պատրաստակամությունը հարթակ տրամադրելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար։

«Արդար խաղաղության պայմաններում պարտվողներ չեն լինում»,- նշել է նա՝ հավելելով, որ պատերազմը վերածվել է մաշման պատերազմի, որն ամեն ամիս տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր է խլում։

Խոսելով Մերձավոր Արևելքում իրավիճակի մասին՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ տարածաշրջանը չի դիմանա նոր հակամարտությունների։

«Իսրայելը ձգտում է ճնշել խաղաղության նույնիսկ ամենաչնչին հնարավորությունը՝ անկայունությունը դիտարկելով որպես սեփական անվտանգության հիմք։ Գազայում զոհվել է ավելի քան 73 հազար պաղեստինցի, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են։ Տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքը երկու պետությունների սկզբունքի իրականացումն է»,– ասել է նա

F-35 կործանիչների՝ Թուրքիային հնարավոր մատակարարումների հարցին անդրադառնալով՝ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է վերաբերվում այդ հարցին։

«Ինձ թվում է, որ F-35-ների մատակարարումից հետո ամբողջ աշխարհը կասի՝ «Ամերիկան պահեց իր խոստումը»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Նա հավելել է, որ ներկայումս ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ չի կիրառում, իսկ Թրամփի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև KAAN ազգային կործանիչի շարժիչների մատակարարման և պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հարցերը։

Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է ակնկալել, որ Եվրամիությունը 53 տարվա սպասումից հետո վերջապես կբացի անդամակցության դռները Անկարայի առջև։

Հետևեք մեզ՝ այստեղ

Զելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները Տրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի Գյուղացին չպետք է իր բերքը հավաքի ու մտածի, թե ինչպես իրացնի. Իրինա Յոլյան Երևանի այն փաստարկները, թե ՌԴ-ի կոնցեսիան խոչընդոտում է լոգիստիկ նախաձեռնություններին մասնակցելուն, չեն համապատասխանում իրականությանը. ՌԴ ԱԳՆ Իրինա Յոլյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության ավարտի շուրջ բանակցությունները փակուղում են. Եգիպտոսի ԱԳՆ Մենք չպետք է ընտրություն կատարենք Հայաստանի և Եվրոպայի միջև. Հարություն Հարությունյան Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով՝ իշխանությունը չարաշահելը հոդվածով ձերբակալված կա Ուկրաինան միանշանակ պարտվում է hակամարտությունում. Պեսկով Գյումրու Սայաթ - Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնըԱնարգանք է. հազարամյակների պայքարի արդյունքում ստեղծված մեր Անկախության հռչակագիրը փոխվում է այն ազգի ղեկավարի ցուցումով` ում դեմ մաքառել ենք. Նարեկ ԿարապետյանՇախմատային մտածողությունը՝ աշխատանքի մեջ․ Ալենի պատմությունը ԶՊՄԿ-իցԿոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԻշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՄիայն թշնամին է հարվածում ազգային արժեքներին և եկեղեցուն. Արսեն ԳրիգորյանՉկան միջպետական փաստաթղթեր, որոնցով մեր երկրի տարածքները հանձնված կլինեն Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՌուսաստանը գիշերը հետ է մղել ավելի քան 420 ուկրաինական ԱԹՍ-երի հարձակումները Սև ծովից մեզ մոտենում է ցիկլոն. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 15 նորածին է մահացել Պակիստանի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով
Ամենադիտված