Էնթոնի Հոփքինսը թողարկել է իր առաջին իր դեբյուտային սինգլը
ՄշակույթՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օսկարակիր դերասան Էնթոնի Հոփքինսը թողարկել է իր առաջին իր դեբյուտային սինգլը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Հոփքինսի առաջին՝ «Life Is a Dream» ալբոմը հաջորդ ամիս կթողարկի Decca Classics լեյբլը։ Այն ներառում է դասական ստեղծագործություններ, որոնք նա գրել է ավելի քան վեց տասնամյակների ընթացքում։ Նրա առաջին սինգլը՝ «Bracken Road», ոգեշնչված է նրա մանկության հիշողություններից։ Հեղինակն այն անվանել է նվիրում անգլիացի կոմպոզիտոր Էդվարդ Էլգարի Առաջին սիմֆոնիային։
«Երաժշտությունը իմ առաջին ցանկությունն էր, առաջին կիրքը, և ես երաժշտություն եմ գրել իմ ողջ կյանքի ընթացքում։ Այս ստեղծագործություններից մի քանիսը ինձ հետ են եղել տասնամյակներ շարունակ, և ես մինչ օրս վերադառնում եմ դրանց», - ասվում է 88-ամյա Հոփքինսի հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ 1992 թվականին Հոփքինսն արժանացել է «Օսկարի» «Գառների լռությունը» (The Silence of the Lambs, 1991) ֆիլմում պրոֆեսոր Հաննիբալ Լեկտերի դերակատարման համար։ Լեկտերի տարբերակիչ գիծը դասական երաժշտության հանդեպ ունեցած կիրքն է. պրոֆեսորը լսում է Յոհան Սեբաստիան Բախի «Գոլդբերգ-վարիացիաները»։
Հետևեք մեզ՝ այստեղ